Իրաքի Սուլեյմանիե քաղաքի վրա թուրքական ԱԹՍ-ով հարձակում է իրականացվել
Ապրիլ 16, 2023 03:47 Asia/Tehran
Իրաքյան ԶԼՄ-ները հայտնում են Սոլեյմանիե քաղաքի Փանջվին շրջանի դեմ թուքրական ԱԹՍ-ով իրականացված հարձակման մասին: Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Անցած տարվա հոկտեմբերի 7-ին նույնպես քաղաքի օդանավակայանը ենթարկվել էր հարձակման:
Ավելի վաղ Թուրքիան փակել էր իր օդային տարածքը Սուլեյմանիայի միջազգային օդանավակայանից թռչող ինքնաթիռների համար, որպես պատճառ նշելով Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների ներկայությունը:
Լրատվական աղբյուրները պնդում են, որ հարձակումն իրականացվել է Սիրիայի դեմոկրատական ուժերի քուրդ հրամանատար Մազլում Աբդիի՝ ԱՄՆ կոալիցիայի հրամանատարների հետ հանդիպմանը զուգահեռ, նրան սպանելու նպատակով։