Նեթանյահուին մտահոգել է Իսրայելի տնտեսական անկման վերաբերյալ զեկույցի հրապարակումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i197502-Նեթանյահուին_մտահոգել_է_Իսրայելի_տնտեսական_անկման_վերաբերյալ_զեկույցի_հրապարակումը
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիոնիստական ռեժիմի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը մտահոգություն են հայտնել միջազգային տնտեսական և ֆինանսական կազմակերպությունների և հաստատությունների կողմից ներքին ծանր ճգնաժամի հետևանքով ռեժիմի տնտեսության անկման վերաբերյալ զեկույցների հրապարակման առնչությամբ կասկածի տակ դնելով դրանք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2023 08:08 Asia/Tehran
  • Նեթանյահուին մտահոգել է Իսրայելի տնտեսական անկման վերաբերյալ զեկույցի հրապարակումը

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիոնիստական ռեժիմի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը մտահոգություն են հայտնել միջազգային տնտեսական և ֆինանսական կազմակերպությունների և հաստատությունների կողմից ներքին ծանր ճգնաժամի հետևանքով ռեժիմի տնտեսության անկման վերաբերյալ զեկույցների հրապարակման առնչությամբ կասկածի տակ դնելով դրանք:

Moody's-ն աշխարհի երեք խոշորագույն վարկային վարկանիշային գործակալություններից մեկն է և իր վերջին զեկույցում հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի տնտեսական հեռանկարները նվազել են, և դրա պատճառը «Իսրայելի կառավարման վատթարացումն է»՝ պայմանավորված դատական համակարգի օրենքներում փոփոխությունների օրինագծով առաջացած ճգնաժամով:

Արձագանքելով զեկույցին, Բենյամին Նեթանյահուն և Սիոնիստական ռեժիմի ֆինանսների նախարար Բեզալել Սմուտրիխը համատեղ հայտարարություն են տարածել և պնդել, որ Moody's-ի վերլուծաբանները քաղաքական դրդապատճառներ ունեն: Նրանք փորձել են կոծկել դատաիրավական բարեփոխումների օրինագծի ընդդիմախոսների բողոքի ու ցույցերի հետևանքով առաջացած ծանր ներքին ճգնաժամը:

Անցած շաբաթների ընթացքում օկուպացված Պաղեստինի հյուսիսից հարավ տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ Թել Ավիվում, Հայֆայում, Երուսաղեմում, Բերշեբայում, Ռիշոն Լեցիոնում և Հերցլիայում տեղի են ունեցել բողոքի ցույցեր՝ Նեթանյահուի ծայրահեղ աջ կաբինետի առաջարկած՝ դատաիրավական ոլորտի բարեփոխման օրինագծի դեմ:12:19