Մեկնաբանություն - Սիոնիստական ռեժիմը պառակտված և քայքայված հասարակություն է
Երկուշաբթի օրը հրապարակված զեկույցում Իսրայելի Ռազմավարական և անվտանգության հարցերի ինստիտուտը նշել է. Իսրայելի համար այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ դրսից բոլորը մեզ դիտում են որպես քայքայված հասարակություն, որն աստիճանաբար կորցնում է իր գործելու ունակությունը:
Ամերիկյան «National Interest» վերլուծական կենտրոնը ևս մի զեկույցում նշել է, որ Իսրայելի (Սիոնիստական ռեժիմի) ստեղծումից անցել է շուրջ 75 տարի, սակայն նրա հիմնական մարտահրավերները դեռ չեն փոխվել։
Ըստ հիշյալ զեկույցի, թեև 1948 թվականի մայիսի 15-ին Իսրայելի այսպես կոչված անկախության հռչակագիրը հստակեցնում էր, որ սահմանադրությունը պետք է հաստատվի ոչ ուշ, քան նույն թվականի հոկտեմբերի 1-ը, սակայն նման փաստաթուղթ դեռևս չի ծնվել, և արդյունքում հնարավոր է, որ Քնեսեթում պարզ քվեարկությամբ հիմնարար և ինստիտուցիոնալ փոփոխություններ արվեն հասարակության ասպարեզում: Սոցիալական տարբերությունները և տարբեր էթնիկ համայնքների գերակայությունը օկուպացված Պաղեստինում առկա կարևոր մարտահրավերներից են: Կրոնի և քաղաքականության , սիոնիստական աշխարհիկ և կրոնական հոսանքների և այլ կրոնների, հատկապես արևմտյան «աշքենազի» և արևելյան «սեֆարադի» հրեաների միջև առճակատումը ամենակարևոր ներքին ճգնաժամն է ,որը դիմագրավում է Սիոնիստական ռեժիմը։ Եվ որպեսզի դրա հետևանքները չպառակտեն հրեական հասարակության և կրոնի հյուսվածքը, Թել Ավիվի ղեկավարները փորձում են քողարկել այն:
Այս առճակատումը հանգեցրել է աշխարհիկ սիոնիզմի նոր մոտեցումների ի հայտ գալուն, որն ազդել է հրեական կրոնական դիսկուրսի որոշ հարթությունների վրա, և դրա նպատակը հրեաների տարբեր խավերի ներգրավումն է, մինչդեռ օրըստօրե ավելանում են Ռուսաստանից հրեա ներգաղթյալների ներքին հակամարտությունները և նրանց ջանքերն իշխող ուժի և որոշումներ կայացնելու կենտրոններում իշխելու համար: Այս հակամարտությունը ստեղծեց նոր հոսանք, որը կոչվում է «կրոնական սիոնիզմ», և որն ինտեգրում է հրեական և աշխարհիկ կրոնական դիսկուրսը, պայմանով, որ այն հավատարիմ մնա սիոնիզմի սկզբունքներին, մինչդեռ սիոնիզմի սկզբունքները հակասում են Հարեդիական կուսակցությունների գաղափարներին և սկզբունքներին:
Հարեդիական և Սիոնիստական կրոնական կուսակցությունները փորձում են ամրապնդել իրենց դերն ու գերակայությունը քաղաքական մարտերի ասպարեզում, և դա պատճառ է դարձել, որ հակամարտությունը բռնկվի հրեական մշակույթի, հասարակության և դասակարգերի մակարդակով,ինչն արտացոլում է Իսրայելում կառավարման ճգնաժամի չափը: Աջերի և աշխարհիկների միջև տարաձայնությունը հին է և լուրջ, որը գոյություն է ունեցել Պաղեստինի օկուպացիայից ի վեր, բայց քանի որ աշխարհիկներն մեծամասնություն էին կազմում, դա այնքան էլ չի դրսևորվել:
Բայց ներկայումս Նեթանյահուի ստեղծած գործով ուժեղացել են ծայրահեղ աջերն ու կրոնական ծայրահեղականները: Այս ուժեղանալու արդյուքն այսօր կարելի է տեսնել Սիոնիստական ռեժիմի քաղաքական ասպարեզում՝ քաղաքական անկայունության տեսքով:
Սիոնիստական ռեժիմի նոր կաբինետի ձևավորումից հետո աշխարհիկներն ականատես են լինում ծայրահեղականների ուժեղանալուն, որոնց ատում են և՛ սիոնիստների սոցիալական ասպարեզում, և՛ միջազգային ասպարեզում:
Այժմ նրանք վտանգ են զգացել, որ այս գործընթացի շարունակությունը կարող է խնդիրներ առաջացնել Սիոնիստական ռեժիմի աշխարհիկների ներկայության համար։ Փաստորեն, կրոնականների ուժեղացումը մի տեսակ մտահոգություն է առաջացրել Սիոնիստական ռեժիմի սոցիալական ասպարեզում և պատճառ է դարձել որ քաղաքական դաշտի երկբևեռությունը հասնի սոցիալական դաշտ, և այժմ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց և բողոքում են ծայրահեղական կաբինետի դեմ, և չնայած Նեթանյահուի կողմից դատական բարեփոխումների հետաձգմանը, դրանք դեռ շարունակվում են։