Սանաայում հրմշտոցի ժամանակ 78 մարդ է մահացել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i197746-Սանաայում_հրմշտոցի_ժամանակ_78_մարդ_է_մահացել
Լրատվական աղբյուրները հայտնում են, որ Սանաայում գործարարների օգնության բաշխման կենտրոնի մոտ տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ մահացել է 78 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2023 02:29 Asia/Tehran
  • Սանաայում հրմշտոցի ժամանակ 78 մարդ է մահացել

Լրատվական աղբյուրները հայտնում են, որ Սանաայում գործարարների օգնության բաշխման կենտրոնի մոտ տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ մահացել է 78 մարդ:

Եմենի ներքին ՆԳՆ խոսնակ Աբդուլ Խալիկ Ալ-Աջրին ասել է. «Ցավոք, մի շարք գործարարներ,   առանց նախարարության հետ համաձայնեցնելու որոշել են ֆինանսական օգնության տրամադրել քաղաքացիներին և հրմշտոցների հետևանքով տասնյակ քաղաքացիներ մահացել են»: 
Նշվում է, որ միջադեպի հետևանքով զոհվել է 78 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, որոնցից 13-ի վիճակը ծանր է։
Եմենի բարձրագույն քաղաքական խորհրդի ղեկավար Մեհդի Ալ-Մաշաթը հրամայել է ձևավորել  ներքին գործերի, անվտանգության, հետախուզության, արդարադատության և հանրային դատախազության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կոմիտե,  որը կզբաղվի միջադեպի հետաքննությամբ