ՀԱՄԱՍ. Սիոնիստական ռեժիմի՝ ահաբեկչության քաղաքականության սպառնալիքը ձախողվել է
ՀԱՄԱՍ շարժման քաղական գրասենյակի փոխղեկավարի սպանության մասին սիոնիստ զինվորականների պահանջի մասին լուրերի հրապարակումից հետո այս շարժման խոսնակն ասել է, որ այդ սպառնալիքներն ու բռնազավթիչ ռեժիմի քաղաքականությունը ձախողվել են։
Սիոնիստական բանակի վերջին ձախողումներից հետո այս ռեժիմի մի քանի նախկին զինվորներ կոչ են արել սպանել ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավարի տեղակալին՝ որպես այս շարժման «գլխավոր ստրատեգ»։
Ալ-Ահդ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) խոսնակ Հազեմ Ղասեմը կիրակի օրն ընդգծել է, որ սիոնիստ թշնամու սպառնալիքները՝ ակտիվացնելու ՀԱՄԱՍ-ի առաջնորդների սպանության քաղաքականությունը, անհաջող փորձ է բարելավելու իր դիմագիծը՝ պաղեստինյան ժողովրդի հեղափոխության ակտիվացումից և դիմադրության ճակատների բազմանալուց հետո: