Իրաքյան խմբավորման նախազգուշացումն Իրաքում ամերիկյան զորքերի թվի ավելացման մասին
Իրաքյան «Ասհաբ ալ-Քահֆ» խմբավորումը զգուշացրել է այդ երկրում ամերիկացի զինվորների թվի աճի մասին։
Իրաքում ամերիկյան ուժերի թիվը գնահատվում է մոտ 2500 մարդ, որոնք տեղակայված են երկրի տարբեր շրջաններում, հատկապես Բաղդադում և Իրաքի հյուսիսում։
2020 թվականի հունվարին, Ամերիկյան ահաբեկչական ուժերի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի այն ժամանակվա հրամանատար գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի և Իրաքի Ալ-Հաշդ Ալ-Շաաբի կազմակերպության ղեկավարի տեղակալ Աբու Մահդի Ալ-Մուհանդիսի սպանությունից հետո, Իրաքի խորհրդարանը հավանություն է տվել երկրից օտարերկրյա ուժերին արտաքսելու ծրագրին:
Ասհաբ ալ-Քահֆը ընդգծել է Իրաքի կառավարության կողմից այդ երկրում և նրա շրջակայքում ամերիկյան ուժերի թվի աճին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը և հավելել.«Պետք է ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչ է ծրագրում ԱՄՆ-ը, հատկապես ներկա պահին, այն է՝ օգնել Իսրայելի ռեժիմին և ավելացնել աջակցության փոխանցումները Իրաքի օդային տարածքով»։