Սիրիայի Իդլիբում ահաբեկչական հարձակում է իրականացվել խաղաղ բնակիչների վրա
Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալը հայտարարել է, որ «Ալ-Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորման անդամները Իդլիբի դեէսկալացիայի գոտում և անվտանգ շրջաններում բնակվող խաղաղ բնակիչների դեմ հինգ ահաբեկչական հարձակում են իրականացրել:
Օլեգ Գուրինովը նշել է. «Իդլիբում և քաղաքի արվարձաններում տեղակայված ահաբեկիչները պատրաստվում են հարձակումների մեջ մեղադրել սիրիական բանակին և ռուսական ուժերին»:
Գուրինովը հավելել է, որ ըստ տեղեկությունների, որոնք ռուսական կենտրոնը ստացել է Իդլիբի «դեէսկալացիայի» շրջանի քաղաքներում բնակվողներից, Դեյր Սանբալում տեղակայված ահաբեկչական խմբավորումների հրամանատարները պատարստվում են Իդլիբի դեմ հարձակում իրականացնել:
Իդլիբի «դեէսկալացիայի» տարածքը ներառում է Իդլիբ նահանգը և Հալեպ, Համա, Լաթաքիա նահանգների որոշ հատվածները: Այդ տարածքներում են գտնվում «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման ահաբեկիչները և Թուրքիային առընթեր զինված աշխարհազորայինները: