Հաարեց. Բաքուն Թել Ավիվից երկու արբանյակ է գնելու
Սիոնիստական «Հաարեց» թերթը հայտնել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը երկու արբանյակ է գնելու Սիոնիստական ռեժիմից։
Սիոնիստական «Հաարեց» թերթն այսօր գրել է,-«Իսրայելի ավիատիեզերական արդյունաբերության ընկերությունը 120 միլիոն դոլլարի արժողովությամբ երկու արբանյակ է տրամադրելու Ադրբեջանի Հանրապետությանը»:
Օրեր առաջ Բաքվում Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Այս հանդիպմանը Ալիևը Թել Ավիվի և Բաքվի միջև քաղաքական հարաբերությունները որակել է լավ և Պաղեստինի օկուպացված տարածքում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության բացումը համարել է երկու կողմերի հարաբերությունների բարձր մակարդակի ցուցանիշ: Նա հստակեցրել է,-«Ընդլայնվում է երկկողմ համագործակցության օրակարգը, հատկապես՝ Համատեղ հանձնաժողովի գործունեությունը, և դա լավ հնարավորություն է սիոնիստական ընկերությունների համար գործունեություն ծավալելու Ադրբեջանի Հանրապետության Ալաթ ազատ տնտեսական գոտում»:
«Նաև օկուպացված պաղեստինյան տարածքի էներգետիկ ռեսուրսների շահագործմանը SOCAR նավթային ընկերության ներգրավածությունը շատ կարևոր է երկու կողմերի հարաբերությունների զարգացման գործում» ասել է Ալիևը։
Օրերս օկուպացված տարածքներում գտնվող Թել Ավիվ քաղաքում պաշտոնապես բացվել է Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունը՝ այս երկրի արտգործնախարարի Թելավիվ կատարած այցի ժամանակ։
Սիոնիստական ռեժիմը փորձում է Ադրբեջանի Հանրապետության միջոցով ներթափանցել Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներ։ Վերլուծաբանները զգուշացնում են դրա հետևանքների կապակցությամբ,որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար: