Հաարեց. Բաքուն Թել Ավիվից երկու արբանյակ է գնելու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i198054-Հաարեց._Բաքուն_Թել_Ավիվից_երկու_արբանյակ_է_գնելու
Սիոնիստական ​​«Հաարեց» թերթը հայտնել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը երկու արբանյակ է գնելու Սիոնիստական ​​ռեժիմից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2023 11:46 Asia/Tehran
  • Հաարեց. Բաքուն Թել Ավիվից երկու արբանյակ է գնելու

Սիոնիստական ​​«Հաարեց» թերթը հայտնել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը երկու արբանյակ է գնելու Սիոնիստական ​​ռեժիմից։

Սիոնիստական ​​​​«Հաարեց»  թերթն այսօր գրել է,-«Իսրայելի  ավիատիեզերական արդյունաբերության ընկերությունը 120 միլիոն դոլլարի արժողովությամբ  երկու արբանյակ է տրամադրելու Ադրբեջանի Հանրապետությանը»:

Օրեր առաջ Բաքվում Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Այս հանդիպմանը Ալիևը Թել Ավիվի և Բաքվի միջև քաղաքական հարաբերությունները որակել է լավ և Պաղեստինի օկուպացված տարածքում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության բացումը համարել է երկու կողմերի հարաբերությունների բարձր մակարդակի ցուցանիշ: Նա հստակեցրել է,-«Ընդլայնվում է երկկողմ համագործակցության օրակարգը, հատկապես՝ Համատեղ հանձնաժողովի գործունեությունը, և դա լավ հնարավորություն է սիոնիստական ​​ընկերությունների համար գործունեություն ծավալելու Ադրբեջանի Հանրապետության Ալաթ ազատ տնտեսական գոտում»:

«Նաև  օկուպացված պաղեստինյան  տարածքի  էներգետիկ ռեսուրսների շահագործմանը SOCAR նավթային ընկերության ներգրավածությունը շատ կարևոր է երկու կողմերի հարաբերությունների զարգացման գործում» ասել է Ալիևը։

Օրերս օկուպացված տարածքներում գտնվող Թել Ավիվ քաղաքում պաշտոնապես բացվել է Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունը՝ այս երկրի արտգործնախարարի  Թելավիվ կատարած այցի ժամանակ։

Սիոնիստական ​​ռեժիմը փորձում է Ադրբեջանի Հանրապետության միջոցով  ներթափանցել Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներ։ Վերլուծաբանները զգուշացնում են դրա հետևանքների կապակցությամբ,որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար: