Սաուդյան Արաբիան ռազմական ծախսերի առումով աշխարհում հինգերորդ երկիրն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i198062-Սաուդյան_Արաբիան_ռազմական_ծախսերի_առումով_աշխարհում_հինգերորդ_երկիրն_է
Խաղաղության հետազոտությունների Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը հրապարակել է զեկույց, որում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան 2022 թվականին ռազմական ծախսերի առումով աշխարհում հինգերորդն տեղն է գրավում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2023 12:21 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան ռազմական ծախսերի առումով  աշխարհում հինգերորդ երկիրն է

Խաղաղության հետազոտությունների Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը հրապարակել է զեկույց, որում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան 2022 թվականին ռազմական ծախսերի առումով աշխարհում հինգերորդն տեղն է գրավում։

Զեկույցը ցույց է տալիս, որ Սաուդյան Արաբիայի ռազմական ծախսերը 2022 թվականին ավելացել են 16 տոկոսով և  կազմել մոտ 75 միլիարդ դոլար, և սա Սաուդյան Արաբիայի ռազմական ծախսերի առաջին աճն է 2018 թվականից ի վեր։

Ստոկհոլմի ինստիտուտն իր տարեկան զեկույցում հայտնել է, որ աշխարհում ռազմական ծախսերը նոր ռեկորդ են սահմանել: Ռազմական ծախսերը  2022 թվականին  3,7 տոկոս աճ արձանագրելով, կազմել են   2 տրիլիոն 240 միլիարդ դոլար։

Այս զեկույցի համաձայն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է աշխարհում առաջատար դիրքեր գրավել ռազմական ծախսերի առումով։ Դրանից հետո Չինաստանն ու Ռուսաստանն են, և այս երեք երկրներին ընդհանուր առմամբ  բաժին է ընկնում աշխարհի ռազմական  ծախսերի 56 տոկոսը: