Սաուդյան Արաբիան ռազմական ծախսերի առումով աշխարհում հինգերորդ երկիրն է
Խաղաղության հետազոտությունների Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը հրապարակել է զեկույց, որում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան 2022 թվականին ռազմական ծախսերի առումով աշխարհում հինգերորդն տեղն է գրավում։
Զեկույցը ցույց է տալիս, որ Սաուդյան Արաբիայի ռազմական ծախսերը 2022 թվականին ավելացել են 16 տոկոսով և կազմել մոտ 75 միլիարդ դոլար, և սա Սաուդյան Արաբիայի ռազմական ծախսերի առաջին աճն է 2018 թվականից ի վեր։
Ստոկհոլմի ինստիտուտն իր տարեկան զեկույցում հայտնել է, որ աշխարհում ռազմական ծախսերը նոր ռեկորդ են սահմանել: Ռազմական ծախսերը 2022 թվականին 3,7 տոկոս աճ արձանագրելով, կազմել են 2 տրիլիոն 240 միլիարդ դոլար։
Այս զեկույցի համաձայն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է աշխարհում առաջատար դիրքեր գրավել ռազմական ծախսերի առումով։ Դրանից հետո Չինաստանն ու Ռուսաստանն են, և այս երեք երկրներին ընդհանուր առմամբ բաժին է ընկնում աշխարհի ռազմական ծախսերի 56 տոկոսը: