Ամերիկյան ականների պայթյունից սիրիացի երեք երեխա է զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i198174-Ամերիկյան_ականների_պայթյունից_սիրիացի_երեք_երեխա_է_զոհվել
Սիրիայի արևելքում գտնվող ալ-Հասաքա հյուսիսային արվարձանում ԱՄՆ անօրինական ռազմաբազայից մնացած ականի պայթյունի հետևանքով զոհվել են երեք սիրիացի երեխաներ, ևս երկուսը վիրավորվել են:  Բոլորը մի ընտանիքի անդամներ են եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2023 12:44 Asia/Tehran
  • Ամերիկյան ականների պայթյունից սիրիացի երեք երեխա է զոհվել

Սիրիայի արևելքում գտնվող ալ-Հասաքա հյուսիսային արվարձանում ԱՄՆ անօրինական ռազմաբազայից մնացած ականի պայթյունի հետևանքով զոհվել են երեք սիրիացի երեխաներ, ևս երկուսը վիրավորվել են:  Բոլորը մի ընտանիքի անդամներ են եղել:

Ալ-Հասաքա արվարձանում գտնվող տեղական աղբյուրները հայտնել են, որ ականը պայթել է այն ժամանակ, երբ նրանք  գտել են այն    աղբահանության  վայրում, որը գտնվում է Ալ-Ղասրաք շրջանում  գտնվող ԱՄՆ անօրինական ռազմաբազայի մոտ:

Այս աղբյուրները հայտնել են, որ այդ երեխաները «Այն ալ-Աբդ» գյուղի բնակիչներ են եղել, որը գտնվում է ամերիկյան ռազմաբազայից մեկ կիլոմետր հեռավորության վրա։

Այս միջադեպի ժամանակ 10-ամյա երեխա է զոհվել իր երկու եղբայրների՝ 8-ամյա Աբդուլ Ազիզի և 9-ամյա Մոհամմադ Բուամրի հետ միասին։

Հիշյալ աղբյուրների փոխանցմամբ՝ տնտեսական վատ պայմանների պատճառով,  երեխաները աղբանոցում պլաստիկ էին հավաքում երբ  այս դեպքը տեղի ունեցավ:

Ամերիկացիները ոչ միայն խլել են Սիրիայի ժողովրդի անվտանգությունը, այլեւ թալանում են երկրի նավթը։