Հոմսի վրա Իրսայելի հարձակման հետևանքով վիրավորվել է 3 խաղաղ բնակիչ
Ապրիլ 29, 2023 03:25 Asia/Tehran
Շաբաթ օրը Սիրիայի բանակի մի պաշտոնյա հգայտնել է, որ Հոմս քաղաքի վրա Իսրայելի հարձակման հետևանքով վիրավորվել է 3 խաղաղ բնակիչ:
Վերջինս Սանա գործակալությանն ասել է. «Շաբաթ առավոտյան 5:00-ի սահմաններում Իսրայելը Լիբանանի սահմանից մի քանի հրթիռային հարձակում է իրականացրել Հոմս քաղաքի վրա: Բանակի հակաօդային պաշտպանությունը հակադարձել է հրթիռներին և խոցել դրանցից մի քանիսը: Հարձակման հետևանքով երեք հոգի վիրավորվել է և հրդեհ է բռնկվել բենզալցակայաններից մեկում»:
Սա առաջին դեպքը չէ, երբ Թել Ավիվը խախտում է Սիրիայի տարածքային ինքնիշխանությունը: Ապրիլի մեկին նույն պես իսրայելական կործանիչները ռմբակոծել էին Հոմս քաղաքն ու արվարձանները։