Մեկնաբանություն-«Ալ-Աղսայի փոթորիկը» կոչվող անակնկալ գործողությունը՝ մղձավանջ Իսրայելի համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i207202-Մեկնաբանություն_Ալ_Աղսայի_փոթորիկը_կոչվող_անակնկալ_գործողությունը_մղձավանջ_Իսրայելի_համար
Այն, ինչը, որ ամիսներ շարունակ մղձավանջի էր վերածվել սիոնիստական ​​բանակի և հատկապես սահմանամերձ շրջանների ավանաբնակների համար, իրականություն դարձավ «Ալ-Աղսայի փոթորիկը» կոչվող անակնկալ գործողությամբ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 07, 2023 18:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-«Ալ-Աղսայի փոթորիկը» կոչվող անակնկալ գործողությունը՝ մղձավանջ Իսրայելի համար

Այն, ինչը, որ ամիսներ շարունակ մղձավանջի էր վերածվել սիոնիստական ​​բանակի և հատկապես սահմանամերձ շրջանների ավանաբնակների համար, իրականություն դարձավ «Ալ-Աղսայի փոթորիկը» կոչվող անակնկալ գործողությամբ։

Այս գործողության ընթացքում, որն իրականացվել է միաժամանակ ցամաքից, օդից և ծովից, ոչ միայն ՀԱՄԱՍ-ին հաջողվել է 5000 հրթիռ արձակել օկուպացված Պաղեստինում գտնվող թիրախների ուղղությամբ, այլև այս շարժման ուժերը հաջողությամբ ներթափանցել են 1948 թվականին օկուպացված տարածքներ, և ծանր զինվորական կորուստներ պատճառելով գերեվարել են նաև այս ռեժիմի մի շարք ռազմական ուժերի։ 

«Ալ-Աղսայի փոթորիկը» գործողությունը նախկինում երբեք չի եղել, և այն համարվում է շրջադարձային պահ պաղեստինցիների պաշտպանական գործողությունների պատմության մեջ՝ այս տարածքի օկուպացիայի սկզբից ի վեր:

«Ալ-Աղսայի փոթորիկը» գործողությամբ ՀԱՄԱՍ-ը, մուտք գործելով «Իսրայել» անունով հայտնի  1948 թվականին բռնազավթված տարածքներ, առաջ է անցել Հեզբոլլահից:

Փաստորեն, այն, ինչով Հեզբոլլահը նախկինում սպառնացել էր Սիոնիստական ​​ռեժիմին, այն է՝ օկուպացված Պաղեստինի ներսում գործողությունների իրականացումը, ՀԱՄԱՍ-ն արդեն իրականություն դարձրեց, և օկուպացված Պաղեստինի հյուսիսի փոխարեն հարավում իրականացրեց։

Սա նշանակում է, որ դիմադրության ուժերը կարողանում են հյուսիսից և հարավից միաժամանակ մտնել օկուպացված Պաղեստին և հանդիպել կենտրոնական կետում։

ՀԱՄԱՍ-ը և դիմադրության մյուս ուժերը նախկինում բազմիցս զգուշացրել են, որ չեն լռելու Ալ-Աղսա մզկիթի վրա սիոնիստների կործանարար հարձակումների դեմ, սակայն նրանք իրենց սպառնալիքներն իրականացրել էին նաև «Սրբազան սուր» գործողության ժամանակ:

Այս գործողությամբ ՀԱՄԱՍ-ը ոչ միայն արձագանքեց Ալ-Աղսա մզկիթի դեմ սիոնիստների ոտնձգություններին, այլեւ վրեժխնդիր եղավ Հորդանան գետի արեւմտյան ափին սիոնիստների   կործանարար գործողությունների համար:

Այս գործողությունը պատասխան է այն հարձակումներին, բռնաճնշումներին և սպանություններին, որոնք Սիոնիստական ​​ռեժիմը սաստկացրել է պաղեստինցիների դեմ, հատկապես Հորդանան գետի արևմտյան ափին, Նեթանյահուի ծայրահեղական կառավարության հիմնադրումից ի վեր, ու թեև Գազան որոշ չափով հեռու է եղել այդ տառապանքներից, բայց այս գործողությամբ ցույց տվեց, որ  անտարբեր չէ Հորդանան գետի Արևմտյան ափի, հատկապես Ղոդսի իրադարձությունների նկատմամբ, և ամենուրեք պատասխանատվություն  է զգում  Պաղեստինում իր կրոնակիցների ու հայրենակիցների համար, և լավագույնս օգտագործում է իր ռազմական ու պաշտպանական ուժը: 

Այս գործողությամբ Սիոնիստական ​​ռեժիմի և հատկապես Նեթանյահուի  պարտությունների ընդհանուր թվին կավելանա ևս մեկ պատմական պարտություն, և հավանական է, որ դրա հետևանքներից ու արդյունքներից մեկը լինի Նեթանյահուի կոալիցիոն կառավարության փլուզումը: Որովհետև ավանաբնակները ամենամեծ պարտությունն ու նվաստացումն են ապրել այն պահից, երբ ոտք են դրել Պաղեստին և այժմ Նեթանյահուն հակադարձելու միջոց չունի, և եթե սխալ թույլ տա և սկսի լայնածավալ գործողություն կատարել,  հետևանքներն առավել քան «Ալ-Աղսայի փոթորիկը» կործանարար կլինեն։