Բեյթ Լահիայում ինտենսիվ մարտեր են ընթացել սիոնիստների և Դիմադրության ուժերի միջև
«Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության 23-րդ օրը Դիմադրության մարտիկները շարունակում են հաղթանակներ տանել սիոնիստների նկատմամբ:
ԶԼՄ-ները հայտնում են, որ Ղասամ գումարտակների մարտիկները ներթափանցել են Զիքիմ, և ինտենսիվ մարտեր են տեղի ունեցել Դիմադրության մարտիկների ու սիոնիստների միջև:
ԻՌՆԱ-ն հղում անելով Պաղեստինյան «Սամա» լրատվական գործակալությանը, հայտնում է, որ Ղասամ գումարտակների կոմանդոները ներթափանցել են Աշքելոնի հարավում գտնվող Զիքիմ քաղաք, որտեղ բախվել են սիոնիստների հետ։
Ըստ այս հաղորդման՝ Սիոնիստական ռեժիմի իշխանությունները Զիքիմի ավանաբնակներին խնդրել են առայժմ մնալ ապաստարաններում։
Որոշ աղբիւրներ հայտնում են Գազայի հատվածի Բեյթ Լահիայում Դիմադրության ուժերի և Սիոնիստական ռեժիմի ուժերի միջև բախումների մասին, որոնց ընթացքում կիրառվել են հակատանկային հրթիռներ և ականանետեր: