Արդյո՞ք Գազան միավորում է աշխարհի արդարատենչներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i218058-Արդյո_ք_Գազան_միավորում_է_աշխարհի_արդարատենչներին
Parstoday- Ըստ Բարուդի՝ պաղեստինցիների հետ համերաշխությունը հիմնված չէ կրոնական, ռասայական, աշխարհագրական կամ մշակութային սահմանների վրա, այլ հիմնված է համընդհանուր արդարության վրա։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 17, 2024 18:14 Asia/Tehran
  • Արդյո՞ք Գազան միավորում է աշխարհի արդարատենչներին

Parstoday- Ըստ Բարուդի՝ պաղեստինցիների հետ համերաշխությունը հիմնված չէ կրոնական, ռասայական, աշխարհագրական կամ մշակութային սահմանների վրա, այլ հիմնված է համընդհանուր արդարության վրա։

Ռամզի Բարուդի գրչին պատկանող «Քաղաքակրթական միասնություն, ոչ թե քաղաքակրթությունների բախում. ինչպես Գազան մարտահրավեր նետեց Սամուել Հանթինգթոնի  երևակայությանը» խորագրով հոդվածը, ուսումնասիրելով Գազայի վերջին զարգացումները և դրա համաշխարհային արտացոլումը, քննադատում և վերլուծում է Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախում» տեսությունը և ընդգծում է ինքնությունների և միջազգային հարաբերությունների հիմնարար փոփոխությունները:

Փոփոխական ինքնությունն ու պատմական փոփոխությունները

Անդրադառնալով ինքնությունների և պատմական քաղաքական քարտեզների շարունակական փոփոխություններին, հատկապես Հռոմեական կայսրությունում, հեղինակը ցույց է տալիս, որ ինքնությունները միշտ էլ փոխփոխություն են կրել։
Նա նշում է, որ պատերազմները, հակամարտությունները և մշակութային զարգացումները կարևոր դեր են խաղացել ինքնությունների վերաիմաստավորման գործում։ Այս խնդիրը նկատվում է պատմության ընթացքում քաղաքական գծերի մշտական ​​փոփոխության մեջ։

Մշակութային ազդեցություն և գլոբալացում

Բարուդն անդրադարձել է Ամերիկայի և Բրիտանիայի մշակութային ազդեցությանը սառը պատերազմից հետո և համոզված է, որ այդ ազդեցությունը խաթարել է տարբեր հասարակությունների բնական մշակութային զարգացումը։
Նա մատնանշում է որպես հաղորդակցության հիմնական միջոց անգլերեն լեզվի դերը և արևմտյան ժամանցի ազդեցությունը տարբեր հասարակություններում և այս փոփոխությունները ներկայացնում է որպես գործոններ, որոնք մեծացրել են սերունդների բացը և վերասահմանել սոցիալական արժեքներն ու առաջնահերթությունները։

Քաղաքակրթությունների բախման տեսության քննադատություն

Ռամզի Բարուդը քննադատում է Սամուել Հանթինգթոնի առաջարկած քաղաքակրթությունների բախման տեսությունը։
Հանթինգթոնը համոզված է, որ աշխարհը բաժանված է «մեծ քաղաքակրթությունների», որոնց հարաբերությունները սահմանվում են հակամարտությամբ:
Բարուդը այս տեսությունը ներկայացնում է որպես ռասիստական ​​կարծրատիպերի վերաիմաստավորում և քաղաքական գործիք, որն ամրապնդվեց Խորհրդային Միության փլուզումից հետո և Իրաքի Առաջին պատերազմի և արևմտյան միլիտարիզմի հետևանքով:

Նա համոզված է, որ այս տեսությունները առաջնորդվել են քաղաքական պահանջներով և չեն կարողացել հասնել Արևմուտքի համար իրենց ցանկալի արդյունքին, որն է աշխարհը պատանդ պահելը:

Նոր աշխարհի ի հայտ գալը

Հեղինակը շեշտում է նոր աշխարհի առաջացումը, որը հիմնված է ոչ թե քաղաքակրթական որոնումների վրա, այլ հիմնված է նույն հին պատմական օրինաչափության վրա. Նրանք, ովքեր ձգտում են իշխանության՝ ընդլայնելու և պաշտպանելու իրենց տնտեսական շահերը և նրանք, ովքեր պայքարում են հանուն ազատության, արդարության և հավասարության։
Բարուդը կարծում է, որ այդ օրինաչափությունները դուրս են քաղաքակրթական, կրոնական, ռասայական և աշխարհագրական միտումներից, և որ մեծ տերությունները նույնպես միավորվում են այս գործընթացում:

Գազայի պատերազմը և համաշխարհային միասնությունը

Բարուդը մատնանշում է Գազայի պատերազմը որպես համաշխարհային միասնության կետ, որը հանգեցրել է միջազգային հարաբերություններում նոր ինքնության ձևավորմանը:
Նա նշում է, որ պաղեստինցիների հետ համերաշխությունը հիմնված է ոչ թե կրոնական, ռասայական, աշխարհագրական կամ մշակութային սահմանների վրա, այլ հիմնված է համաշխարհային արդարության վրա։
Այս համերաշխությունը կարելի է տեսնել համատարած գլոբալ բողոքի ցույցերում՝ Եվրոպայից մինչև Հյուսիսային Ամերիկա և Աֆրիկայից մինչև Լատինական Ամերիկա, որտեղ միավորվել են տարբեր գույների, ռասաների, տարիքային խմբերի, սեռերի և կրոնների մարդիկ:

Եզրակացություն

Եզրակացության մեջ Ռամզի Բարուդը մատնանշում է համաշխարհային դիմադրության կարևորությունը քաղաքական և տնտեսական պառակտումների դեմ և համոզված է, որ Գազայի պատերազմը ցույց տվեց, որ հնարավոր է անցնել տարբեր ինքնություններից ու քաղաքակրթություններից և միավորվել հանուն համաշխարհային արդարության: Սա լուրջ մարտահրավեր է համարվում միջազգային հարաբերություններում քաղաքակրթությունների բախման տեսության և ուժի ու ինքնության ավանդական հասկացությունների համար։

Այս վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօրվա աշխարհում հարաբերություններն ու ինքնությունները շատ ավելի բարդ և փոփոխական են, քան պատկերացնում են հին տեսությունները, ինչպիսին է քաղաքակրթությունների բախումը, և մենք նոր մոտեցումների կարիք ունենք գլոբալ հարաբերությունները հասկանալու և վերլուծելու համար:

Օգտագործված աղբյուրներ՝

Baroud, Ramzy. 2024. Civilizational Unity, Not Clash: How Gaza Challenged Samuel Huntington’s Fantasies