Հուլիս 01, 2024 16:31 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​օրաթերթ. Հեզբոլլահի հետ պատերազմի արդյունքը բացարձակ պարտություն է

Թել Ավիվի թերթերից մեկը զգուշացրել է Լիբանանի դեմ պատերազմի ընդլայնման մասին և գրել է. «Հեզբոլլահի հետ լայնածավալ պատերազմի արդյունքը Իսրայելի բացարձակ պարտությունն է»։

«Ալ-Աքսայի փոթորիկ» գործողության սկզբից Հեզբոլլահը կարողացել է գերակայություն հաստատել օկուպացված տարածքների հյուսիսում՝ օգտագործելով հակազրահատեխնիկա և ճշգրիտ զենքեր, ինչը սարսափ է առաջացրել սիոնիստական ​​ռեժիմի իշխանություններին։

Ըստ Pars Today-ի, սիոնիստական ​​«Հաարեց» թերթը «Լիբանանի հետ պատերազմի արդյունքը կատարյալ ձախողում է» խորագրով հոդվածում գրել է, որ Իսրայելը ծանր պարտություն կկրի, եթե պատերազմն ընդլայնվի Լիբանանում և ցամաքային գործողություններ ծավալվի այս տարածաշրջանում։

Հաարեցը անահավանական համարելով, որ օկուպացիոն ռեժիմը կարող է լայնածավալ հարձակում իրականացնել Լիբանանի վրա և օկուպացնել նրա հարավային շրջանները, գրել է. «Իսրայելը չի ​​ձգտում գրավել հարավային Լիբանանը մինչև Լիտանի գետը, այլ միայն ցանկանում է սահմանափակ ռազմական գործողություն կիրառել սահմանին, որպեսզի հյուսիսային շրջանների բնակիչները հավատան որ այդ տարածաշրջանն անվտանգ է վերադառնալու համար»:

Սիոնիստական ​​այս լրատվամիջոցը զգուշացրել է տարածաշրջանում իրավիճակի բարդության մասին և գրել է. «Նման գործողության իրականացումը, թեկուզ սահմանափակ հիմքով, կարող է սաստկացնել լարվածությունը տարածաշրջանում և իրավիճակը դուրս բերել վերահսկողությունից»։

Հաարեցը հավելել է. «Իսրայելի ռազմական գործողություններին Հեզբոլլահի պատասխանը կարող է այս փոքր ռազմական մանևրը վերածել համապարփակ պատերազմի, և կա հավանականություն, որ Հեզբոլլահը թիրախավորի Իսրայելի ռազմավարական ենթակառուցվածքները և նույնիսկ տեղի ունենա էլեկտրաէներգիայի անջատումներ»:

Միեւնույն ժամանակ, իսրայելական Յեդիոթ Ահարոնոթը թերթը գրել է. «Լիբանանի դիմադրությունն ունի բարձր ռազմական հնարավորություններ և շատ վտանգավոր տեխնիկա և տեխնոլոգիաներ»։

Այս թերթը հավելել է. «Լիբանանի սահմաններից հարյուրավոր անօդաչու թռչող սարքերի ներթափանցումը ցույց տվեց, որ անվտանգության և ռազմական համակարգերը պատրաստ չեն այդ ԱԹՍ-ների դեմ դիմակայել:

Յեդիոթ Ահարոնոթը գրել է. «Իսրայելի բանակը հուսահատորեն լուծում է փնտրում այս սպառնալիքներին դիմակայելու համար»։

Սիոնիստական ​​ռեժիմի լրատվամիջոցները խոստովանել են Լիբանանի իսլամական դիմադրության մարտիկների ծանր հարվածների հետևանքները օկուպացված Պաղեստինի հյուսիսում, հայրտարարել են որ  Հեզբոլլահի գործողությունը վերածվել է քայքայման պատերազմի և ջախջախելու տարածաշրջանի սիոնիստական ​​բնակավայրերը: 

Ըստ Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական փորձագետների՝ Լիբանանի Հեզբոլլահը միայնակ բախման մեջ է ներգրավել այս ռեժիմի բանակի հզորության կեսը հյուսիսային ճակատում և կանխել է բռնազավթիչ բանակի հզոր ներկայությունը հարավային ճակատում։