Հուլիս 02, 2024 17:29 Asia/Tehran
  • Տարածաշրջանային համագործակցության խթանում` Հյուսիս-Հարավ անցուղու գործարկմամբ

Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն ասել է, որ Հյուսիս-Հարավ անցուղու գործարկումը մեծ ազդեցություն ունի Իրանի և տարածաշրջանի երկրների համագործակցության խթանման հարցում։

Թեհրանում Ղազախստանի նորանշանակ դեսպան Օնթալաբ Օնալբաեւի հավատարմագրերի ընդունման արարողության ժամանակ Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերն իր գոհունակությունն է հայտնել վերջին երեք տարիներին Իրանի և Ղազախստանի միջև երկկողմ համագործակցության կապակցությամբ՝ հիշեցնելով Իրանի 13-րդ շրջանի կառավարությանի ռազմավարությունը հարևանների հետ բոլոր հարթություններում հարաբերությունների զարգացման գործում։

Մոխբերը Իրան-Ղազախստան փոխգործակցության խորացման համար շատ հարմար հիմք է համարել նաև փոխադարձ բազմազան կարողությունները, հատկապես գյուղատնտեսության, արդյունաբերության և տրանսպորտային ոլորտներում, և ընդգծել  է Հյուսիս-Հարավ անցուղու գործարկման կարևորությունն ու նշանակալի ազդեցությունը երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների միջև համագործակցության և հարաբերությունների մակարդակը բարելավելու գործում։

Թեհրանում Ղազախստանի նորանշանակ դեսպանն էլ ընդգծել է երկու երկրների մասնավոր հատվածների ակտիվացման կարևորությունը՝ առկա կարողությունները օգտագործելու համար և ասել, որ Հյուսիս-Հարավ անցուղու ակտիվացումը կարող է էական ազդեցություն ունենալ տարածաշրջանային փոխգործակցության հետագա ամրապնդման վրա։

 

Պիտակ