Հուլիս 01, 2024 16:40 Asia/Tehran
  • Եմենի նոր Հեռակառավարվող լողամիջոցը` Իսրայելի աջակիցների որսորդը ծովերում

Եմենի զինված ուժերը կիրակի օրը ներկայացրել են «Մադմերի փոթորիկ» Հեռակառավարվող լողամիջոցը։

Եմենի զինված ուժերը, այդ երկրի փորձագետների և գիտնականների կարողությունների շնորհիվ, զգալի առաջընթաց են գրանցել և 20 օրվա ընթացքում շահագործման են հանձնել երեք տեսակի առաջադեմ և որակյալ զենքեր, այդ թվում՝ «Պաղեստին» բալիստիկ հրթիռը, «Հաթեմ 2» գերձայնային բալիստիկ հրթիռը և «Մադմերի փոթորիկ» Հեռակառավարվող լողամիջոցը: Ինչպես հայտնում է Pars Today-ը, Եմենի զինված ուժերի հայտարարության համաձայն՝ 1000-ից 1500 կգ քաշով «Մադմերի փոթորիկ» Հեռակառավարվող լողամիջոցը, ղեկավարվում է հեռակառավարմամբ և ունի շատ բարձր ավերիչ ուժ։

«Մադմերի փոթորիկ» Հեռակառավարվող ռազմանավի արագությունը ժամում 45 կմ է, և այն ի վիճակի է կատարել առաքելություններ եղանակային բոլոր պայմաններում։

Նշվում է, որ TRANSWORLD NAVIGATOR նավը հունիսի 23-ին թիրախավորվել է «Մադմերի փոթորիկ» Հեռակառավարվող լողամիջոցի կողմից։ Մի քանի իսրայելական և այլ նավեր, որոնք մեկնում էին օկուպացված տարածքներ, Կարմիր ծովում և Բաբ ալ-Մանդեբի նեղուցում թիրախավորվել են  Եմենի բանակի կողմից ի աջակցություն պաղեստինի դիմադրութեանը:

Եմենի բանակի ուժերը հայտարարել են, որ Կարմիր ծովում կշարունակեն հարձակումները Իսրայելի ռեժիմի նավերի կամ  օկուպացված տարածքներ մեկնող այլ նավերի դեմ՝  քանի դեռ այդ ռեժիմը չի դադարեցրել իր հարձակումները Գազայի վրա: