Հուլիս 01, 2024 17:07 Asia/Tehran
  • Իրաքի դիմադրություն. Եթե Իսրայելը հարձակվի Լիբանանի վրա, ապա տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը մեր թիրախում են լինելու

Իրաքի դիմադրության համակարգման խորհուրդը կիրակի գիշեր հաղորդագրություն տարածելով հայտարարել է. «Եթե Սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Լիբանանի վրա, մենք թիրախավորելու ենք ԱՄՆ-ի բոլոր շահերը Իրաքում և տարածաշրջանում»:

Իրաքի դիմադրությունը Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների սկզբից ի վեր մշտապես աջակցել է պաղեստինյան ճնշված ժողովրդին այս ռեժիմի դիրքերի դեմ իր գործողություններով:

Ըստ Pars Today-ի, Իրաքի դիմադրության համակարգման խորհուրդը հայտարարություն է տարածել.-Եթե Իսրայելի ռեժիմը հարձակվի Լիբանանի վրա, Ամերիկայի շահերն Իրաքում և տարածաշրջանում օրինական թիրախ կդառնան դիմադրության ուժերի համար:

Իրաքի դիմադրությունը նաև շեշտել է, որ Պաղեստինում տեղի ունեցած սպանություններից հետո պետք է վճռական դիրք ընդունել արաբական երկրների նկատմամբ, որոնք փոխզիջման են գնում Սիոնիստական ​​ռեժիմի հետ։

Ավելի վաղ Իրաքի «Ասաիբ Ահլ ալ-Հաղ» շարժման գլխավոր քարտուղար Ղեյսս Ալ-Խազալին հայտարարել էր, որ եթե Սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Լիբանանի վրա, ապա Իրաքում Վաշինգտոնի շահերը թիրախ կդառնան:

Գազայի հատվածում պաղեստինյան դիմադրության «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողության սկզբից ի վեր, Լիբանանի իսլամական դիմադրությունը լայնածավալ գործողություն է սկսել նաև օկուպացված Պաղեստինի հյուսիսում՝ նպատակ ունենալով բախման մեջ ներքաշել օկուպացիոն ուժերի մի մասը։

Լիբանանի Հեզբոլլահի կողմից ժամանակակից զենքերի, հակազրահատեխնիկայի և ճշգրիտ զենքի կիրառումը սարսափ է առաջացրել բռնազավթիչների մոտ, իսկ օկուպացված Պաղեստինի հյուսիսում գտնվող սիոնիստական ​​բնակավայրերի մեծ մասը տարհանվել է:

Ըստ Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական փորձագետների՝ Լիբանանի Հեզբոլլահը հյուսիսային ճակատում միայնակ բախման մեջ է ներգրավել սիոնիստական ռեժիմի բանակի հզորության կեսը և կանխել օկուպացիոն բանակի հզոր ներկայությունը հարավային ճակատում։