Վերջին մեկ տարվա իրադարձություններից հետո Իսրայելի ձախողման 7 ցուցանիշները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i224246-Վերջին_մեկ_տարվա_իրադարձություններից_հետո_Իսրայելի_ձախողման_7_ցուցանիշները
Սիոնիստական ​​ռեժիմը փորձում է թաքցնել «Ալ Աքսա փոթորիկ» գործողության մեջ իր ռազմավարական ձախողումների մասշտաբները՝ Գազայում և Լիբանանում առավելագույն ավերածություններ ու սպանություններ իրագործելով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2024 13:46 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահու
    Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահու

Սիոնիստական ​​ռեժիմը փորձում է թաքցնել «Ալ Աքսա փոթորիկ» գործողության մեջ իր ռազմավարական ձախողումների մասշտաբները՝ Գազայում և Լիբանանում առավելագույն ավերածություններ ու սպանություններ իրագործելով:

 

Ըստ Parstoday-ի, Al Jazeera լրատվական կայքը մանրամասն հոդվածով, վերլուծել է Գազայում եւ Լիբանանում Սիոնիստական ​​ռեժիմի ռազմավարական ձախողումները: Այս կայքի ուսումնասիրությունների համաձայն՝ այս ռեժիմի ռազմավարական ձախողումների հիմնական պատճառներից 7-ը հետևյալն են.

1. Սիոնիստական ​​ռեժիմի միջազգային մեկուսացումը

Սիոնիստական ​​ռեժիմը Գազայում աննախադեպ հանցագործություններ է կատարել, ինչը խիստ բացասական է դարձրել հասարակական կարծիքն այս ռեժիմի դեմ։ Այս հարցը երկարաժամկետ հեռանկարում էական ազդեցություն կունենա Թել Ավիվի ռեժիմի վրա։ Այդ կապակցությամբ աշխարհի հազարավոր քաղաքներում բազմիցս ցույցեր են անցկացվել Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունները դատապարտելու համար:

 

2. Ռազմական համագործակցության դադարեցումը

Աշխարհում հասարակական կարծիքի ատելությունը էական ազդեցություն թողեց Գազայի պատերազմի վերաբերյալ որոշ երկրների դիրքորոշումների վրա և իջեցրեց սիոնիստական ​​բանակի հետ նրանց ռազմական համագործակցության մակարդակը:

 

3. Դատապարտում միջազգային շրջանակներում

Շարունակելով Գազայում իր հանցագործությունները՝ Սիոնիստական ​​ռեժիմը միջազգային ասպարեզում ճանաչվեց որպես ըմբոստ ռեժիմ, որն անտեսում է միջազգային բանաձեւերն ու կանոնադրությունները։ Այդ կապակցությամբ բազմաթիվ բանաձեւեր են ընդունվել Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ։

 

4. Աննախադեպ ներքին ճեղքվածք

Գազայի հատվածի և Լիբանանի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակման հետևանքները գրավյալ տարածքներում քաղաքական և սոցիալական տարաձայնությունների խորացումն էին, ինչը հատկապես ակնհայտ դարձավ մոտ 240 սիոնիստների գերևարման դեպքի և Նեթանյահուի կողմից այս գործի անտեսման ժամանակ: Այս հարցը դարձել է Իսրայելում իշխող կոալիցիայի քաղաքականության ընդդիմախոսների պահանջը։

 

5. Կարգավորման գործընթացի անկում

Տարածաշրջանային ասպարեզում «Ալ-Աքսա» փոթորկի գործողությունը դանդաղեցրել է Սիոնիստական ​​ռեժիմի և տարածաշրջանի արաբական որոշ երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

 

6. Ճեղքվածք Սիոնիստական ​​ռեժիմի անվտանգության պատում

«Ալ Աքսա փոթորիկ» գործողությունը ցույց տվեց, որ հնարավոր է անցնել անվտանգության և զսպման պատից, որին Սիոնիստական ​​ռեժիմն իր քարոզչությամբ առասպելական ու լեգենդար կարգավիճակ էր տվել։

 

7. Սիոնիստական ​​ռեժիմին աջակցության գնի բարձրացումը

Անցած տարվա ընթացքում Սիոնիստական ​​ռեժիմին աջակցելը ավելի ծախսատար է դարձել այս ռեժիմի ավանդական և արևմտյան աջակիցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի համար, և այդ երկրների առաջնահերթությունները հակասության մեջ են   մտել Թել Ավիվի առաջնահերթությունների հետ։ Դա պատճառ է դարձել, որ նրանք զգան, որ Իսրայելն իրենց համար բեռ է դարձել՝ տարածաշրջանում իրենց դաշնակիցն ու ազդեցիկ գործիքը լինելու փոխարեն։