Իսրայելի ընտրած 6 ձախողված ռազմավարությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i224320-Իսրայելի_ընտրած_6_ձախողված_ռազմավարությունները
Պատերազմի սկզբում, Արևմուտքի լայնածավալ աջակցությամբ, Իսրայելը որոշ ժամանակ կարողացավ առաջ տանել իր ծրագրերն ու իրեն ներկայացրեց որպես դաժան ճակատամարտի հաղթող։ Սակայն ռեժիմի հանցագործություններն այնքան սարսափելի ու ինտենսիվ էին, որ անգամ իսրայելամետ ծայրահեղական ԶԼՄ-ները նվազեցրին իրենց աջակցությունը՝ վախենալով կորցնել հեղինակությունը։
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Հոկտեմբեր 14, 2024 06:40 Asia/Tehran
  • Բենիամին Նեթանյահուն՝ Իսրայելի խորհրդարանում 
    Բենիամին Նեթանյահուն՝ Իսրայելի խորհրդարանում 

Պատերազմի սկզբում, Արևմուտքի լայնածավալ աջակցությամբ, Իսրայելը որոշ ժամանակ կարողացավ առաջ տանել իր ծրագրերն ու իրեն ներկայացրեց որպես դաժան ճակատամարտի հաղթող։ Սակայն ռեժիմի հանցագործություններն այնքան սարսափելի ու ինտենսիվ էին, որ անգամ իսրայելամետ ծայրահեղական ԶԼՄ-ները նվազեցրին իրենց աջակցությունը՝ վախենալով կորցնել հեղինակությունը։

Հոկտեմբերի 7-ի գործողության տարելիցից անցել է մի քանի օր և ոմանք գնահատականներ են տալիս պարտվող կամ հաղթող կողմի վերաբերյալ։ 
Ըստ երևույթին բնակավայրերի ոչնչացումը, պայթյունները, Դիմադրության առանցքի մի շարք հրամանատարների և քաղաքական գործիչների սպանություններն ու տարբեր վայրերի վրա հարձակումները, ոմանց մոտ ստեղծել են այն տպավորությունը, թե Իսրայելի ռեժիմը մեծ ձեռքբերումներ է գրանցել։ 

Pars Today-ի փոխանցմամբ՝ միջազգային հարաբերությունների վերլուծաբան Ասղար Զաբարջադին, Jame Jam թերթի խմբագրականում անդրադարձել է Իսրայելի ռազմավարական ձախողումներին, որոնք կներկայացվեն ստորև։

Առաջին ռազմավարությունը հաղթող ձևանալն է: Որոշ մտածողներ այսօրվա աշխարհն անվանում են մեդիա ազդեցության աշխարհ: Այստեղ պատերազմում հաղթող է ճանաչվում այն երկիրը, որն ունի ավելի մեծ մեդիա ազդեցության հնարավորություն և հասարակության կարծիքի վրա ազդելու ուժ։ 
Պատերազմի սկզբում, Արևմուտքի լայնածավալ աջակցությամբ, Իսրայելը որոշ ժամանակ կարողացավ առաջ տանել իր ծրագրերը ու իրեն ներկայացրեց որպես դաժան ճակատամարտի հաղթող։ Սակայն ռեժիմի հանցագործություններն այնքան սարսափելի ու ինտենսիվ էին, որ անգամ իսրայելամետ ծայրահեղական ԶԼՄ-ները նվազեցրին իրենց աջակցությունը՝ վախենալով կորցնել հեղինակությունը։ Արդյունքում ռեժիմի քարոզչությունն ուղղվեց հենց իր դեմ, ինչն անդրադարձավ նաև համաշխարհային հասարակական կարծիքի վրա»։ 

Երկրորդ ռազմավարությունը Դիմադրության առանցքի ղեկավարների սպանությունն է։  Ցուցարարների և զինված խմբավորումների դեպքում  առաջնորդներին սպանելը  թուլացնում և ոչնչացնում է շարժումը, սակայն ոչ Դիմադրության առանցքի դեպքում։ Դիմադրությունն ունի բարձր հոգևոր, արժեքային, ազգային և միջազգային շարժառիթ և վերջին տարիներին սկսել է գործել ավելի համակարգված ու կազմակերպված։ Դրա լավագույն օրինակն է ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու հարցում Իսրայելի ձախողումը։ Քանի որ շարժման սպանված ղեկավարների փոխպարեն գալիս են նորերը։ 

Երրորդ ռազմավարություննօկուպացված տարածքների շրջակայքում գտնվող հողերում բուֆերային գոտի ստեղծելն է։ Սակայն Դիմադրության ուժերի համար հեռավորություն ստեղծելն  անիմաստ է։ Օկուպանտին չպատկանող հողում տարածություն ստեղծելը  նշանակում է խաղալ Դիմադրության դաշտում։ 

Չորրորդ ռազմավարությունը պատերազմի ծախսերը ուրիշների հետ կիսելու նպատաով այն տարածաշրջանային ու համաշխարհային ճչգնաժամի վերածելն է։ Միգուցե սկզբում  երկրներին չի հաջողվում կանխել ճգնաժամը, սակայն հետագայում խնդիրը լուծելը դառնում է նրանց համար  կենսական և ռազմավարական խնդիր ու նրանք ստիպված են դիմել կոնկրետ քայլերի։ Մինչ այժմ  խաղաղություն հաստատելու արհեստական մեթոդները տարածաշրջւանի կողմից  չեն ընդունվել և հնարավոր է որ այս ռազմավարության արդյունքում ռեժիմի «սեղանը հավաքելը լինի տարածաշրջանի երկրների միակ կոնսենսուսային լուծումը։

Հինգերորդ ռազմավարությունը մարդկանց Դիմադրության առանցքի դեմ դուրս բերելու նենգ մեթոդն է։ Ռեժիմը փորձում է Դիմադրության առանցքը ներկայացնել որպես տարածաշրջանի անկայունության պատճառ ու հեղինակազրկել, քանի որ Դիմադրությունը վայելում է մեծ ժողովրդականություն։ Սակայն Իսրայելը մոռանում է, որ տարածաշրջանի ժողովուրդները գիտեն, որ անապահովության միակ աղբյուրը հենց ինքն է՝ «քաղցկեղային ուռուցք» Սիոնիստական ռեժիմը։
Այս ռազմավարության հետևանքով տարածաշրջանում ձևավորվել են հակաիսրայելական ժողովրդական շարժումներ։ Դրանք առաջանում են այնքան մեծ արագությամբ, որ արաբական երկրների ղեկավարներին սկսել են մտահոգել Պաղեստինին աջակցության բացակայության պատճառով իրենց դեմ քաղաքացիական լուրջ բողոքի ակցիաները։

Վերջին առզմավարությունը պատերազմի շրջանակի ընլայնումն է։ Սակայն ռեժիմը հաստատ գիտի, որ զուրկ է ռազմավարական խորությունից։ ԻսկԴիմադրության ռազմավարական խորությունը տարածվում է Իրանից մինչև Եմեն։ Հետևաբար ռեժիմը գործողություններ է իրականացնում հիմնականում ավիացիայի միջոցով։ Սակայն լավ գիտի, որ հիմնական մարտը ցամաքում է, ինչից վախենում է։ Դիմադրության տարբեր ճակատներում հակամարտությունները սպառել են  ռեժիմին թե՛ հետախուզության, թե՛ զենքի և թե՛ քաղաքական առումով։