Հեզբոլլահի հաջող հարձակումը Սիոնիստական ռեժիմի 8200 լրտեսական ստորաբաժանման վրա
Pars Today- Լիբանանի Հեզբոլլահը հրթիռակոծել է Թել Ավիվի արվարձանում գտնվող Սիոնիստական ռեժիմի 8200 ռազմական հետախուզական ստորաբաժանմանը պատկանող Գլիլութ բազան։
Լիբանանի Հեզբոլլահը հայտարարություն է տարածել,որում ասված է «Այսօր շաբաթ առավոտյան դիմադրության մարտիկներն ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդին Գազայում, ի աջակցություն պաղեստինյան դիմադրությանը, ի պաշտպանություն Լիբանանին ու նրա ժողովրդին և Խեյբարի գործողությունների շրջանակներում՝ ի պատասխան սիոնիստական թշնամու ագրեսիային ու սպանություններին, հրթիռային հարձակման թիրախ են դարձրել Գլիլութ բազան։ Ինչպես հայտնում է Pars Today-ը, Իսրայելի ռեժիմի կիբերպատերազմները ղեկավարում է « 8200 ստորաբաժանումը»։ Այս ստորաբաժանումը ոչ միայն իսրայելական ռեժիմի խոշորագույն հետախուզական ստորաբաժանումն է, այլեւ աշխարհի կարեւորագույն հետախուզական ստորաբաժանումներից մեկը։
Լիբանանի Հեզբոլլահը շաբաթ օրը թիրախ է դարձրել նաև Իսրայելի կողմից գրավված տարածքների հյուսիսում գտնվող մի քանի սիոնիստներով բնակեցված ավաններ:
Երկուշաբթի, 2024 թվականի սեպտեմբերի 23-ից ի վեր, Սիոնիստական ռեժիմի բանակը լայնածավալ հարձակումներ է սկսել Լիբանանի տարբեր շրջանների վրա, որոնք դեռ շարունակվում են։ Լիբանանի Հեզբոլլահը, երկրի խաղաղ բնակչության թիրախավորվելու դիմաց, բազմաթիվ գործողություններ է իրականացնում Իսրայելի կողմից գրավված տարածքների հյուսիսում գտնվող ռեժիմի ռազմական դիրքերի և սիոնիստներով բնակեցված ավանների դեմ։