Այսօր Կահիրեում մեկնարկել է Գազայում հրադադարի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը
Եգիպտոսը հայտարարել է Կահիրեում Իսրայելի ռեժիմի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի շուրջ բանակցությունների երկրորդ փուլի մեկնարկի մասին։
Եգիպտոսը հայտարարել է Կահիրեում Իսրայելի ռեժիմի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի շուրջ բանակցությունների երկրորդ փուլի մեկնարկի մասին։
Կողմերի միջև հաստատված 42-օրյա հրադադարի համաձայնագրի առաջին փուլը պաշտոնապես ավարտվում է շաբաթ օրը, սակայն դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ։
Եգիպտոսի պաշտոնյաները հայտարարել են, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունների նպատակն է որոշել հրադադարի երկրորդ փուլի պայմանները։
Ավելի վաղ Իսրայելի ԱԳ նախարար Գեդեոն Սաարը հայտարարել էր, որ ռեժիմի պատվիրակությունը կմեկնի Եգիպտոս՝ հրադադարի առաջին փուլի երկարաձգման շուրջ պայմանավորվածութոն ձեռք բերելու նպատակով։
Եգիպտոսի կառավարության երկու պաշտոնյաներ Reuters-ին ասել են, որ Իսրայելը ձգտում է երկարաձգել հրադադարի առաջին փուլը և ամեն շաբաթ ազատ արձակելով երեք իսրայելցի գերների։
Դեռևս պարզ չէ, թե ինչ կլինի, եթե հրադադարի առաջին փուլն ավարտվի շաբաթ օրը, և համաձայնություն ձեռք չբերվի։
Իսրայելի հասարակությունը պահանջում է երկարաձգել հրադադարը և ազատ արձակել գերիներին, սակայն ռեժիմի որոշ աջակողմյան խմբավորումներ կոչ են անում վերսկսել պատերազմը՝ Գազայում էթնիկ զտում իրականացնելու համար: