Թուրքիան և Սիրիան ռազմական համագործակցության մասին համաձայնագիր կկնքեն․ «Հուրիեթ»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i235080-Թուրքիան_և_Սիրիան_ռազմական_համագործակցության_մասին_համաձայնագիր_կկնքեն_Հուրիեթ
Թուրքիան Սիրիայի նոր իշխանությունների հետ կնքելու է ռազմական համագործակցության մասին համապարփակ համաձայնագիր։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 24, 2025 12:45 Asia/Tehran
  • Թուրքիան և Սիրիան ռազմական համագործակցության մասին համաձայնագիր կկնքեն․ «Հուրիեթ»

Թուրքիան Սիրիայի նոր իշխանությունների հետ կնքելու է ռազմական համագործակցության մասին համապարփակ համաձայնագիր։

Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը։  Պարբերականը չի հստակեցնում համաձայնագրի կնքման ժամկետները՝ նշելով, որ Անկարան ու Դամասկոսը նման քայլի են գնում Իսրայելի կողմից Սիրիայի անվտանգությանը սպառնացող վտանգի պայմաններում։ 

Թուրքական լրատվամիջոցը հիշեցրել է երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան չի թույլատրելու Սիրիայի ապակայունացմանն ուղղված որևէ ծրագրի իրականացում։ 

TRT Haber-ը, հղում անելով պաշտպանության նախարարության իր աղբյուրներին, հուլիսի 23-ին հայտնել էր, որ Սիրիայի նոր իշխանությունները օգնություն են խնդրել Թուրքիայից «պաշտպանունակության բարձրացման և ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի» շրջանակում։