Նացիստական հանցագործություններ Գազայում. Պատմությունը կրկին արյուն է գրում
Գազայում պատմությունը կրկին արյուն է գրում։ Ամերիկացի հեղինակ Քրիս Հեջեսն ասում է, որ այն ինչ այժմ տեղի է ունենում Գազայում ոչ միայն քաղաքային ավերածություններ կամ էթնիկ զտումներ են, այլև մի ժողովուրդ, մշակույթ և պատմություն ջնջելու փորձ։ Տանկերի, ինքնաթիռների և բուլդոզերների միջոցով իսրայելական բանակը Գազայում հարյուրավոր շենքեր է ոչնչացրել և բնակիչներին դեպի հարավ քշել։
Այս գործողությունները հիշեցնում են Վարշավայի ավերածությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ալ-Սաբրա, Ալ-Թուֆա և այլ թաղամասեր լքված են, սնունդն ու ջուրը սակավ են և թանկ, և ավելի քան 500 հազար մարդ գտնվում է սովի և մահվան վտանգի տակ: Միայն վերջին ամիսներին գրեթե 300 մարդ, այդ թվում՝ 112 երեխա, կորցրել է իր կյանքը։
Այնուամենայնիվ, արևմտյան երկրների առաջնորդների, այդ թվում՝ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի արձագանքը հիմնականում սահմանափակվել է լռությամբ կամ ափսոսանքի մակերեսային արտահայտություններով, որոնցից շատերը ռեժիմին զենք ուղարկելով և ֆինանսական օգնություն ցուցաբերելով մեղսակից են այս աղետին: Իսրայելը հայտարարում է, որ մտադիր է օկուպացնել Գազան, բայց իրականությունը Գազայի լիակատար ոչնչացումն է: Ռեժիմի ֆինանսների նախարարը բացահայտ հայտարարել է, որ պաղեստինցիները պետք է քշվեն դեպի հարավ, ապա հարկադիր տեղահանման ենթարկվեն։
Գազայի պատմական և մշակութային ժառանգությունը նույնպես թիրախավորվել է։ Ալ-Փաշա պալատը, Բարքուք ամրոցը, Օմարի Մեծ մզկիթը, համալսարանները, հիվանդանոցները և նույնիսկ Անթեդոնի հին նավահանգիստը այժմ ավերակների կույտերի են վերածվել: Այս հարձակումը ոչ միայն հանցագործություն է Պաղեստինի ժողովրդի դեմ, այլև հարձակում է աշխարհի քաղաքակրթական հիշողության վրա։
Ինչպես Բոսնիայում փորձ արվել ջնջել անցյալը, Գազայում ևս Իսրայելը փորձում է ջնջել անցյալը և այն փոխարինել իր սեփական առասպելներով։ Սակայն բռնության և ցեղասպանության վրա կառուցված երկիրը վաղ թե ուշ կբախվի անխուսափելի ճշմարտության՝ ներսից ոչնչացման։