ԱՄՆ-ը սահմանափակել է մարդասիրական օգնությունը սիրիացիներին՝ խարդախությունների պատճառով. WP
https://parstoday.ir/hy/news/west_asia-i28057-ԱՄՆ_ը_սահմանափակել_է_մարդասիրական_օգնությունը_սիրիացիներին_խարդախությունների_պատճառով._wp
ԱՄՆ-ը դադարեցրել է մի շարք ծրագրերի գործողությունը՝ ուղղված Սիրիայի բնակիչներին մարդասիրական օգնություն մատակարարելուն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2016 13:24 Asia/Tehran
  •  ԱՄՆ-ը սահմանափակել է մարդասիրական օգնությունը սիրիացիներին՝ խարդախությունների պատճառով. WP

ԱՄՆ-ը դադարեցրել է մի շարք ծրագրերի գործողությունը՝ ուղղված Սիրիայի բնակիչներին մարդասիրական օգնություն մատակարարելուն։

Դրա պատճառը մտավախություններն են՝ կապված հնարավոր գողությունների և միջնորդների կողմից խարդախությունների հետ։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով Միջազգային զարգացման ԱՄՆ գործակալության ներկայացուցիչներին։

Պարբերականի տվյալներով՝ գործակալությունը ստացել է 116 բողոք, ձեռնարկվել է 25 հետաքննություն, որից 2/3-ը վերաբերում է գողության դեպքերին։ Դրանց արդյունքներով հետ են կանչվել 239 մլն դոլարի պայմանագրեր։

«Չնայած մեր բարի մտադրություններին՝ վատ մարդիկ օգտվել են բարդ իրավիճակից ի շահ իրենց՝ սիրիացիներին զրկելով սննդից, հագուստից, դեղորայքից և այլ անհրաժեշտ իրերից»,- հայտարարել է USAID-ի գլխավոր տեսուչ Էն Կալվարեզի Բարը։

Ավելի վաղ ԱՄՆ-ը սահմանափակել էր մարդասիրական օգնությունը Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին՝ խարդախությունների պատճառով։