Մերձավոր Արեւելքի ապագան որոշելու են ահաբեկչության դեմ պայքարող ժողովուրդները. Ասադ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i29146-Մերձավոր_Արեւելքի_ապագան_որոշելու_են_ահաբեկչության_դեմ_պայքարող_ժողովուրդները._Ասադ
Մերձավոր Արեւելքի ապագան որոշելու են այն ժողովուրդները, որոնք պայքարում են ահաբեկչության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2016 15:50 Asia/Tehran
  • Մերձավոր Արեւելքի ապագան որոշելու են ահաբեկչության դեմ պայքարող ժողովուրդները. Ասադ

Մերձավոր Արեւելքի ապագան որոշելու են այն ժողովուրդները, որոնք պայքարում են ահաբեկչության դեմ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 4-ին հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ ելույթ ունենալով Իրանի մեջլիսի (խորհրդարանի) ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի ղեկավար Ալաեդդին Բորուջերդիի հետ հանդիպմանը, որը կայացել Է Դամասկոսում: Զրույցից քաղվածքները հրապարակվել են Սիրիայի նախագահի դիվանատան կայքում:

«Մերձավորարեւելյան տարածաշրջանի ապագան որոշելու են այն ժողովուրդները, որոնք զոհողությունների են գնում ահաբեկչությանը դիմակայելիս, կանգնած են ի պաշտպանություն իրենց հայրենիքի եւ հանդես են գալիս իրենց երկրների որոշումների անկախության օգտին»,-նշել Է Սիրիայի նախագահը:

Զրուցակիցները նշել են «առանձին երկրների համառությունը ծայրահեղականներին աջակցելու ոչ խելամիտ քաղաքականությունը շարունակելու հարցում, ինչը միայն նպաստում Է ահաբեկչության տարածմանը»:

Իր կողմից իրանցի խորհրդարանականը կարծիք Է հայտնել, որ (ահաբեկիչների դեմ) սիրիական բանակի գործողությունները  փաստորեն կանխել են ամբողջ տարածաշրջանի քարտեզը վերաձեւելու հնարավորությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: