Սիրիական զորքերը Հալեպում ճեղքել են զինյալների պաշտպանությունը ռազմական ուսումնարանի տարածքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i31783-Սիրիական_զորքերը_Հալեպում_ճեղքել_են_զինյալների_պաշտպանությունը_ռազմական_ուսումնարանի_տարածքում
Սիրիական բանակի զորամասերը Հալեպի հարավում ճեղքել-մտել են թռիչքային-տեխնիկական ուսումնարանի տարածք եւ մարտեր են մղում այնտեղ պաշտպանվող ելուզակախմբերի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Սուրիա ալ Էն» լրատվական պորտալին հայտնել է երկրի հյուսիսում Սիրիայի զինված ուժերի ներկայացուցիչը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2016 08:41 Asia/Tehran
  • Սիրիական զորքերը Հալեպում ճեղքել են զինյալների պաշտպանությունը ռազմական ուսումնարանի տարածքում

Սիրիական բանակի զորամասերը Հալեպի հարավում ճեղքել-մտել են թռիչքային-տեխնիկական ուսումնարանի տարածք եւ մարտեր են մղում այնտեղ պաշտպանվող ելուզակախմբերի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Սուրիա ալ Էն» լրատվական պորտալին հայտնել է երկրի հյուսիսում Սիրիայի զինված ուժերի ներկայացուցիչը:

Նրա տեղեկությունների համաձայն՝ հրետանին հակառակորդի դիրքերը գնդակոծում է երկու այլ ռազմական ուսումնարանների (հրետանային եւ հետեւակային) տարածքում, որոնք զինյալները գրավել էին օգոստոսի սկզբին:

Չնայած կրած կորուստներին, «Ջեյշ ալ Ֆաթհ» զինված կոալիցիայի ուժերը վտանգավոր հակագրոհներ են ձեռնարկում: Կառավարական ուժերն արդեն վեց գրոհ են դիմագրավել Ումմ-Կարաա ռազմավարական բարձունքի ուղղությամբ, որը իշխում է տեղանքի վրա քաղաքի հարավային մատույցներում:

Սիրիական ռազմաօդային ուժերն օդից հարվածներ են հասցնում հակառակորդի զորասյուներին՝ խոչընդոտելով հարեւան Իդլիբից Հալեպի հարավային մատույցներ օժանդակ ուժերի ու զինամթերքի տեղափոխմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


orer.am/

24/8/2016/