Սիրիան չպետք է կրկնի Հյուսիսային Կիպրոսի ճակատագիրը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i31894-Սիրիան_չպետք_է_կրկնի_Հյուսիսային_Կիպրոսի_ճակատագիրը
Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Թուրքիայի գործողությունները Սիրիայում և թույլ չտա «երկրորդ Հյուսիսային Կիպրոս», ասված է Մոսկվայում սիրիական Քուրդիստանի ներկայացուցչի պաշտոնական հայտարարությունում, հայտնում է RIA Novosti-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2016 16:16 Asia/Tehran
  • Սիրիան չպետք է կրկնի Հյուսիսային Կիպրոսի ճակատագիրը

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Թուրքիայի գործողությունները Սիրիայում և թույլ չտա «երկրորդ Հյուսիսային Կիպրոս», ասված է Մոսկվայում սիրիական Քուրդիստանի ներկայացուցչի պաշտոնական հայտարարությունում, հայտնում է RIA Novosti-ն:

Թուրքիայի բանակը չորեքշաբթի առավոտ սկսել է ԴԱԻՇ-ից Սիրիայի հյուսիսում Ջարաբլուսի ազատագրման ռազմական գործողությունը` միջազգային կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ: Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ԴԱԻՇ-ի զինյալներին հարվածներ են հասցրել նաև տանկերից և հրետանուց:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ տեղի ունեցողը չի հանդիսանում Սիրիայում ցամաքային գործողություն, թուրքական և կոալիցիոն ուժերի նպատակն է միջանցք բացել սիրիական չափավոր ընդդիմության ուժերի համար Ջարաբլուսան ահաբեկիչներից մաքրելու համար:

«Դա Սիրիայի ինքնիշխանության խախտում է: Միջազգային ուժերը պետք է հանդես գան Էրդողանի օկուպացիոն պլանի դեմ: Մենք երբեք թույլ չենք տա Սիրիայում ստեղծել երկրորդ Հյուսիսային Կիպրոս՝ հեղեղված ահաբեկչական ուժերով, քանի որ ոչ մի տարբերություն չկա ԴԱԻՇ-ի և այդ ավազակախմբերի միջև»,- ասված է հայտարարության մեջ:

Նրա խոսքերով՝ թուրքական օպերացիան «հանդիսանում է իր տեսակի վրեժ Սիրիական դեմոկրատական ուժերի (որի հիմքը կազմում են քրդերը) կողմից Մանբիջ քաղաքի գրավման համար»:

Նա նաև նշել է, որ Ջարաբլուս քաղաքի վրա հարձակմանը մասնակցել են նաև «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի ահաբեկիչները և այլ խմբավորումներ, իսկ Անկարայի պլանը կայանում է նրանում, որ տարածք գրավեն Հյուսիսային Սիրիայում:

1in.am