Պայթյունների շարք Սիրիայում. զոհվել է առնվազն 50 մարդ
Սեպտեմբեր 05, 2016 16:13 Asia/Tehran
Սիրիայում այսօր տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով, որոնք թիրախում եղել են կառավարական և ռազմական օբյեկտները, զոհվել է առնվազն 50 մարդ, կան տասնյակ վիրավորներ:
Միայն 30 մարդ զոհվել է Տարտուս քաղաքում՝ ռուսական ռազմակայանի հարևանությամբ իրականացված կրկնակի ահաբեկչության հետևանքով: Ահաբեկիչների թիրախ է դարձել նաև Հոմս քաղաքը: Դեռեւս որեւէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը:
Armradio.am
Պիտակ