Մոտ 600 հազար սիրիացիներ ծանր պայմաններում ապրում են պաշարված քաղաքներում. ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i33697-Մոտ_600_հազար_սիրիացիներ_ծանր_պայմաններում_ապրում_են_պաշարված_քաղաքներում._ՄԱԿ
Շուրջ 600 հազար սիրիացիներ ապրում են պաշարված շրջաններում ու քաղաքներում՝ չափազանց դժվարին պայմաններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2016 16:10 Asia/Tehran
  • Մոտ 600 հազար սիրիացիներ ծանր պայմաններում ապրում են պաշարված քաղաքներում. ՄԱԿ

Շուրջ 600 հազար սիրիացիներ ապրում են պաշարված շրջաններում ու քաղաքներում՝ չափազանց դժվարին պայմաններում:

Այս տարվա հունվարից ռազմական գործողությունների հետևանքով պաշարման մեջ հայտնված խաղաղ բնակիչների թիվն ավելացել է ավելի քան 100 հազարով։ Նման տվյալներ է պարունակվում Սիրիայում մարդու իրավունքների խախտումների հետաքննման ՄԱԿ-ի հանձնաժողովի 12-րդ զեկույցում, որը հրապարակվել է Ժնևում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Դիտարկումներն ընդգրկում են հունվարի 10-ից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածը։

«Մոտ 600 հազար քաղաքացիական անձինք Դամասկոս, Ռիֆ Դամասկոս, Դեր Զոր, Հոմս և Իդլիբ նահանգներում շարունակում են տառապել խիստ պայմաններից՝ կապված տևական պաշարումների հետ»,- նշում է հանձնաժողովը։ Ընդհանուր առմամբ երկրի պաշարված և դժվարհասանելի շրջաններում գոյատևման պայքար է մղում ավելի քան 6 մլն մարդ։

Չնայած այդ վայրերում մարդասիրական օգնության հասանելիության որոշ բարելավումներին՝ փետրվարին ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի ձեռք բերումից հետո հակամարտող կողմերի միջև անդադար համագործակության բացակայությունը շարունակում է հանգեցնել սուր թերսնման և աճող մահացության։

Համաձայն զեկույցի՝ հունվարի 10-ից հուլիսի 20-ը պաշարված շրջաններում ապրող քաղաքացիական անձանց թիվն աճել է 103.5 հազարով, իսկ դժվարհասանելի շրջաններում՝ 870 հազարի։ Հանձնաժողովը լրջորեն անհանգստացած է Հալեպ քաղաքի արևելյան մասում առնվազն 300 հազար քաղաքացիական անձանց վիճակով։

Զինված հակամարտության հետևանքով 5 մլն սիրիացիներ ստիպված են եղել լքել հայրենիքը, ևս մոտ 6.6 մլն անձինք դարձել են ներքին տեղահանված։

1in.am