Սիրիայի քրդերը ընտրել են մայրաքաղաք և պատրաստվում են ընդունել իրենց Սահմանադրությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i33955-Սիրիայի_քրդերը_ընտրել_են_մայրաքաղաք_և_պատրաստվում_են_ընդունել_իրենց_Սահմանադրությունը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի քրդերը ծրագրել են երկրի հյուսիսում ստեղծել դաշնություն՝ չնայած Թուրքիայի հակազդեցությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2016 16:17 Asia/Tehran
  • Սիրիայի քրդերը ընտրել են մայրաքաղաք և պատրաստվում են ընդունել իրենց Սահմանադրությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի քրդերը ծրագրել են երկրի հյուսիսում ստեղծել դաշնություն՝ չնայած Թուրքիայի հակազդեցությանը:

Քրդերը ծրագրել են հոկտեմբերին իրենց վերահսկած տարածքներում ընդունել Սահմանադրություն: Այդ տարածքների մայրաքաղաք է ընտրվել Քամըշլըն: Այս մասին գործակալությանը հայտնել է Սիրիայի քրդերի տարածաշրջանային վեհաժողովի ղեկավար Հադիա Յուսեֆը:

Նա ընդգծել է, որ նորից ստեղծվող քրդական դաշնության մայրաքաղաք պետք է դառնա Քամըշլը քաղաքը:

Յուսեֆի խոսքով՝ Սիրիայի քրդերը նախկինի նման մտադիր են միավորել Սիրիայի հյուսիս-արևելքում ու հյուսիս-արևմուտքում գտնվող իրենց շրջանները՝ չնայած Թուրքիայի ռազմական միջամտությանը, որն ուղղված է այդ ծրագրերի կանխմանը:

1in.am