Սիրիական Իդլիբի մարդաշատ շուկայում ավիահարվածի արդյունքում զոհվել է 25 մարդ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i34207-Սիրիական_Իդլիբի_մարդաշատ_շուկայում_ավիահարվածի_արդյունքում_զոհվել_է_25_մարդ
Սիրիական Իդլիբ քաղաքի շուկայում ավիահարվածի արդյունքում զոհվել է առնվազն 25 մարդ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Զոհերի թվում կան կանայք և երեխաներ: Բացի այդ՝ տասնյակ մարդիկ վիրավորվել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2016 15:25 Asia/Tehran
  • Սիրիական Իդլիբի մարդաշատ շուկայում ավիահարվածի արդյունքում զոհվել է 25 մարդ

Սիրիական Իդլիբ քաղաքի շուկայում ավիահարվածի արդյունքում զոհվել է առնվազն 25 մարդ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Զոհերի թվում կան կանայք և երեխաներ: Բացի այդ՝ տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Ականատեսների վկայությամբ՝ շուկայի ռմբակոծման հետևանքով փլուզվել են մի քանի շենքեր: Զոհվածների և վիրավորների մարմինները հայտնվել են փլատակների տակ: Տեղում աշխատում են փրկարար ծառայությունների աշխատակիցները:

Տեղի ունեցածի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա: Թե ում ավիացիան է հարվածել շուկային՝ հայտնի չէ: Միայն հայտնի է, որ Իդլիբ նահանգը վերահսկվում է «Ջեյշ ալ-Ֆաթհ» իսլամիստական խմբավորման կողմից:

1in.am