Սիրիայում հայտարարված զինադադարը կտրուկ կրճատել Է բռնության մակարդակը. ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i34597-Սիրիայում_հայտարարված_զինադադարը_կտրուկ_կրճատել_Է_բռնության_մակարդակը._ՄԱԿ
Սիրիայում ժամանակավոր զինադադարի արդեն առաջին օրը, զինադադար, որն ուժի մեջ Է մտել սեպտեմբերի 12-ի երեկոյան, հումանիտար կազմակերպությունները քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի կտրուկ կրճատում են արձանագրել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2016 06:12 Asia/Tehran
  • Սիրիայում հայտարարված զինադադարը կտրուկ կրճատել Է բռնության մակարդակը. ՄԱԿ

Սիրիայում ժամանակավոր զինադադարի արդեն առաջին օրը, զինադադար, որն ուժի մեջ Է մտել սեպտեմբերի 12-ի երեկոյան, հումանիտար կազմակերպությունները քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի կտրուկ կրճատում են արձանագրել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան, այժմ գերակա խնդիր Է դառնում մարդասիրական օգնություն հասցնելը Հալեպ քաղաքի արեւելյան շրջաններ, որոնք գտնվում են սիրիացի ապստամբների հսկողության ներքո:   

Ըստ որում Դամասկոսն արդեն նախազգուշացրել Է, որ առանց իր հավանության թույլ չի տա որեւԷ բան ուղարկել Հալեպի՝ ապստամբների հսկողության տակ գտնվող շրջաններ:

Ինչպես արդեն հաղորդվել Է, Սիրիայում զինադադարն ուժի մեջ Է մտել սեպտեմբերի 12-ի երեկոյան: Դրա պայմանները երկարատեւ բանակցություններից հետո համաձայնեցրել են Ռուսաստանը, որը համագործակցում Է Սիրիայի պաշտոնական իշխանությունների հետ, եւ ԱՄՆ-ը, որն ազդեցություն ունի ապստամբական խմբավորումների շրջանում:

Armenpress.am