Պակիստանում մզկիթում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i34924-Պակիստանում_մզկիթում_պայթյունի_հետևանքով_զոհերի_թիվը_հասել_է_25_ի
Պակիստանի հյուսիս-արևմուտքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: Եվս 30 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է Reuters գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2016 17:25 Asia/Tehran
  • Պակիստանում մզկիթում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի

Պակիստանի հյուսիս-արևմուտքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: Եվս 30 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է Reuters գործակալությունը:

«Մենք մինչև այժմ փլատակների տակից դուրս ենք բերում տուժածներին և մահացածներին»,- պատմել է շրջանային վարչակազմի փոխղեկավար Նավեդ Աքբարը:

Սեպտեմբերի 16-ին մահապարտը, «Ալլահ Աքբար» բղավելով, պայթեցրել է իրեն ուրբաթօրյա աղոթքի ժամանակ Մոհմանդ շրջանի մզկիթում:

Դեռևս երկրի տարածքում գործող ոչ մի ահաբեկչական կազմակերպություն իր վրա չի վերցրել տեղի ունեցածի համար պատասխանատվությունը:

Tert.am