Հալեպում մարդասիրական ավտոշարասյան գնդակոծման հետևանքով կան բազմաթիվ զոհեր. ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i35419-Հալեպում_մարդասիրական_ավտոշարասյան_գնդակոծման_հետևանքով_կան_բազմաթիվ_զոհեր._ՄԱԿ
Հալեպ մարդասիրական օգնություն մատակարարող ավտոշարասյան գնդակածման հետևանքով շատերն են զոհվել։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քատուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Ստիվեն Օ՝Բրայենը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2016 09:50 Asia/Tehran
  • Հալեպում մարդասիրական ավտոշարասյան գնդակոծման հետևանքով կան բազմաթիվ զոհեր. ՄԱԿ

Հալեպ մարդասիրական օգնություն մատակարարող ավտոշարասյան գնդակածման հետևանքով շատերն են զոհվել։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քատուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Ստիվեն Օ՝Բրայենը։

«Նախնական տեղեկությունները վկայում են, որ այդ հարձակումից շատ մարդիկ են սպանվել կամ լրջորեն վիրավորվել, ներառյալ կամավորներ սիրիական Կարմիր մահիկից»,-ասվում է Օ՝Բրայենի հայտարարությունում։ Նշվում է նաև, որ գնդակոծման տակ է հայտնվել Սիրիական Կարմիր մահիկի պահեստն ու հիվանդանոցը։

Նա դատապարտել է այդ հարձակումը՝ նշելով, որ հակամարտող բոլոր կողմեր իրազեկված են եղել այդ մարդասիրական շարասյան մասին։

Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ ավիահարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, որոնց մեծ մասը բեռնատարների վարորդներ են, ինչպես նաև կազմակերպությունների աշխատակիցներ։ ՄԱԿ-ում դեռևս չեն կարողանում պարզել գնդագոծման հանգամանքերը, սակայն տարբեր աղբյուրների պնդմամբ գնդակոծումն իրականացվել է հրետանուց:

 

armedia.am/

20/9/2016