Պետդեպարտամենտը հրապարակել է Սիրիայում զինադադարի վերաբերյալ ՌԴ-ի հետ կնքված համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i35827-Պետդեպարտամենտը_հրապարակել_է_Սիրիայում_զինադադարի_վերաբերյալ_ՌԴ_ի_հետ_կնքված_համաձայնագիրը
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը սեպտեմբերի 22-ին հրապարակել Է մի շարք նյութեր, որոնք վերաբերում են սիրիական հակամարտության կարգավորմանը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համաձայնագիրը «բռնության նվազեցման, (հումանիտար) մուտքի վերականգնման եւ Համատեղ գործադիր կենտրոնի «ստեղծման վերաբերյալ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Սեպտեմբեր 23, 2016 06:39 Asia/Tehran
  • Պետդեպարտամենտը հրապարակել է Սիրիայում զինադադարի վերաբերյալ ՌԴ-ի հետ կնքված համաձայնագիրը

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը սեպտեմբերի 22-ին հրապարակել Է մի շարք նյութեր, որոնք վերաբերում են սիրիական հակամարտության կարգավորմանը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համաձայնագիրը «բռնության նվազեցման, (հումանիտար) մուտքի վերականգնման եւ Համատեղ գործադիր կենտրոնի «ստեղծման վերաբերյալ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ռուսաստանի Դաշնությունը եւ Միացյալ Նահանգները մտադիր են գործադրել համատեղ ջանքեր՝ նպատակամղված Սիրիայում իրադրության կայունացմանը՝ Հալեպի նահանգում հատուկ միջոցների ձեռնարկմամբ»,- ասված Է համաձայնագրի տեքստում:

Նաեւ ճշտվում Է Կաստելո ճանապարհի շրջանում ընդդիմության եւ կառավարական ուժերի գործողությունների կարգը: Բացի դրանից, երաշխավորվում Է բոլոր նրանց անվտանգությունը, ովքեր կցանկանան հեռանալ Հալեպից՝ օգտագործելով Կաստելոն, ներառյալ խռովարարները:

Armenpress.am