Թուրք լրագրողները դեմ են դուրս եկել Էրդողանի գրաքննությանը. Deutschlandfunk
Ստամբուլից մի խումբ լրագրողներ դեմ են հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քարոզչությանը՝ մուտ գործելով Թուրքիայի քրդերի ոչ պաշտոնական մայրաքաղաք Դիարբեքիր, որպեսզի պատմեն՝ ինչ է իրականում տեղի ունենում բախումների գոտում, գրում է “Deutschlandfunk”-ը:
«Էրդողանի կառավարությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե ամբողջությամբ վերահսկում է Սուրը՝ այդ նպատակով օգտագործելով իր կողմից վերահսկվող ԶԼՄ-ներին: Սակայն լրատվամիջոցների ներկայացուցիչները քաղաքի «անվտանգ» շրջաններով տեղաշարժվում են միայն զրահապատ տրասնպորտային միջոցներով: Ուստի մենք նախաձեռնությունը մեր ձեռքը վերցրեցինք: Գիտենք՝ ինչպես են աշխատում կառավարությանը հավատարիմ ԶԼՄ-ները և հեռուստատեսությունները. նրանք ճշմարտությունը չեն հայտնի»,-ասել է նախաձեռնությամբ հանդես եկած լրագրողներից Թունգա Օղրեթենը: “Deutschlandfunk”-ն ընդգծում է, որ վերջին ժամանակներս անհնար է այս կամ այն կողմի զոհերի թվի վերաբերյալ օբյեկտիվ տվյալներ ստանալ: Քրդական բանվորական կուսակցության (PKK) քաղաքական գործիչները հացադուլ են հայտարարել՝ պահանջելով, որ Ջիզրեի նկուղներում հարկադրված թաքնված պաշարվածներին և վիրավորներին օգնություն ցուցաբերվի: Մինչ օրս լրագրողները չեն կարողանում լուսաբանել քաղաքի այդ շրջանում տեղի ունեցող իրադարձությունները:
Ankakh.com
15/2/2016