Դամասկոսը դեռևս որևէ ակնկալիք չունի ԱՄՆ նորընտիր նախագահից. Ասադ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i42823-Դամասկոսը_դեռևս_որևէ_ակնկալիք_չունի_ԱՄՆ_նորընտիր_նախագահից._Ասադ
Դամասկոսը դեռևս որևէ ակնկալիք չունի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից, սակայն ահաբեկչության դեմ պայքար սկսելու դեպքում Թրամփը կդառնա Սիրիայի դաշնակիցը: Այս մասին Radio e Televisao de Portugal-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2016 06:45 Asia/Tehran
  • Դամասկոսը դեռևս որևէ ակնկալիք չունի ԱՄՆ նորընտիր նախագահից. Ասադ

Դամասկոսը դեռևս որևէ ակնկալիք չունի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից, սակայն ահաբեկչության դեմ պայքար սկսելու դեպքում Թրամփը կդառնա Սիրիայի դաշնակիցը: Այս մասին Radio e Televisao de Portugal-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

«Եթե Թրամփը մտադիր է պայքարել ահաբեկչության դեմ, ապա մենք ինքնըստինքյան դաշնակիցներ կդառնանք այս հարցում, որի շրջանակում համագործակցում ենք նաև Ռուսաստանի, Իրանի և ահաբեկիչներին վերացնել ցանկացող այլ երկրների հետ»,-նշել է Սիրիայի նախագահը:

Ասադը նկատել է, որ անհրաժեշտ է սպասել ևս 2 ամիս, մինչև Թրամփը պաշտոնապես ստանձնի նախագահի լիազորություններն ու պարտավորությունները:

armedia.am