Դամասկոսը դեռևս որևէ ակնկալիք չունի ԱՄՆ նորընտիր նախագահից. Ասադ
Նոյեմբեր 16, 2016 06:45 Asia/Tehran
Դամասկոսը դեռևս որևէ ակնկալիք չունի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից, սակայն ահաբեկչության դեմ պայքար սկսելու դեպքում Թրամփը կդառնա Սիրիայի դաշնակիցը: Այս մասին Radio e Televisao de Portugal-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Եթե Թրամփը մտադիր է պայքարել ահաբեկչության դեմ, ապա մենք ինքնըստինքյան դաշնակիցներ կդառնանք այս հարցում, որի շրջանակում համագործակցում ենք նաև Ռուսաստանի, Իրանի և ահաբեկիչներին վերացնել ցանկացող այլ երկրների հետ»,-նշել է Սիրիայի նախագահը:
Ասադը նկատել է, որ անհրաժեշտ է սպասել ևս 2 ամիս, մինչև Թրամփը պաշտոնապես ստանձնի նախագահի լիազորություններն ու պարտավորությունները:
armedia.am
Պիտակ