Ռուսաստանը Սիրիայում կիրառում է չեչենական տակտիկան. Դավութօղլու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i4360-Ռուսաստանը_Սիրիայում_կիրառում_է_չեչենական_տակտիկան._Դավութօղլու
Թուրքիան անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում իր սահմանների պաշտպանության, ինչպես նաև էթնիկ զտումը կանխելու և սիրիական ընդդիմության դիրքերի թուլացումը թույլ չտալու համար. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2016 15:59 Asia/Tehran
  • Ռուսաստանը Սիրիայում կիրառում է չեչենական տակտիկան. Դավութօղլու

Թուրքիան անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում իր սահմանների պաշտպանության, ինչպես նաև էթնիկ զտումը կանխելու և սիրիական ընդդիմության դիրքերի թուլացումը թույլ չտալու համար. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։

Նա նշել է, թե Թուրքիան խոչընդոտելու է սիրիական Ազազ բնակավայրի վրա հարձակումը, որովհետև փախստականների նոր ալիք կսկսվի։

Նրա խոսքով՝ անկախ այն հանգամանքից, թե ով է սպառնում Թուրքիայի սահմանների անվտանգությանը, նա նույն պատասխանը կստանա։

Դավութօղլուի խոսքով՝ Սիրիայի հիմնական խնդիրը Բաշար ալ-Ասադի ռեժիմի գոյությունն է։ «Քրդերն ու Ռուսաստանը հարվածներ են հասցնում չափավոր ընդդիմությանը։ PYD-YPG-ն (Սիրիայի քրդական կուսակցությունները-Tert.am) քրդերի ներկայացուցիչները չեն, նրանք Ռուսաստանի վարձականներն են։ Մենք դրա մեջ խաղ ենք տեսնում և լինելու ենք սիրիացի ժողովրդի կողքին։

ԻՊ-ին օգտագործելով որպես պատճառ, նրանք սիրիացիներին քշում են Սիրիայից, զանգվածային ջարդեր են իրականացնում։ Այդ տակտիկան Ռուսաստանը կիրառել է նաև Չեչնիայում։ ԱՄՆ-ն և մեր մյուս դաշնակիցները իրերն իրենց անուններով կոչելու՝ Ռուսաստանին մեղադրելու փոխարեն միայն ասում են, որ դատապարտում են այդ հանցագործությունները։ Մենք ԱՄՆ-ից, Եվրոպայից և ՄԱԿ-ից բաց և հստակ դիրքորոշում ենք պահանջում»,-ասել է նա։

tert.am

16/2/2016