ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Թուրքիայից պահանջեց դադարեցնել Սիրիայի դեմ հարձակումները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i4384-ՄԱԿ_ի_Անվտանգության_խորհուրդը_Թուրքիայից_պահանջեց_դադարեցնել_Սիրիայի_դեմ_հարձակումները
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մտահոգություն հայտնելով Սիրիայում քրդերի դիրքերի դեմ Թուրքիայի հարձակումների կապակցությամբ պահանջեց դադարեցնել այդ հարձակումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2016 04:05 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Թուրքիայից պահանջեց դադարեցնել Սիրիայի դեմ հարձակումները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մտահոգություն հայտնելով Սիրիայում քրդերի դիրքերի դեմ Թուրքիայի հարձակումների կապակցությամբ պահանջեց դադարեցնել այդ հարձակումները:

ՄԱԿ-ում Վենեզուելայի ներկայացուցիչ և Անվտանգության խորհրդի հերթական նախագահ Ռաֆայել Ռամիրեզն այդ խորհրդի նիստից հետո հայտարարեց. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները մտահոգ են Սիրիայի որոշ տարածքների դեմ Թուրքիայի հարձակումների կապակցությամբ»:

«Բոլոր անդամներին կոչ է արվում Թուրքիայից պահանջել հավատարիմ մնալ միջազգային օրենքներին»,-ասել է նա:

Շաբաթ օրվանից սկսած Թուրքիան քանի անգամ գնդակոծել են Սիրիայի Էըզազի տարածքում գտնվող քրդերի դիրքերը, որի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ:

Թուրքիայի բանակը երեքշաբթի օրը չորրորդ անընդմեջ օրը լինելով հրետանակոծել է Սիրիայի հյուսիսային տարածքներում հաստատված Սիրիայի բանակի ու քրդական ուժերի դիրքերը:

Անտեսելով միջազգային քննադատությունները Անկարայի իշխանությունները հայտարարել են, որ շարունակելու են Սիրիայում քուրդ աշխարհազորայինների դիրքերի դեմ հարձակումները: