Հաքերները բացահայտել են Թուրքիայի ոստիկանության ուժերի մոտ պահվող տեղեկությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i4396-Հաքերները_բացահայտել_են_Թուրքիայի_ոստիկանության_ուժերի_մոտ_պահվող_տեղեկությունները
«Անծանոթ հաքերներ»-ի խումբը երեքշաբթի օրը հրապարակելով Թուրքիայի ոստիկանության ուժերի մոտ պահվող գաղտնի տեղեկությունները, հայտարարել է, թե այդ քայլին դիմել է կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2016 04:51 Asia/Tehran
  • Հաքերները բացահայտել են Թուրքիայի ոստիկանության ուժերի մոտ պահվող տեղեկությունները

«Անծանոթ հաքերներ»-ի խումբը երեքշաբթի օրը հրապարակելով Թուրքիայի ոստիկանության ուժերի մոտ պահվող գաղտնի տեղեկությունները, հայտարարել է, թե այդ քայլին դիմել է կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով:

Cthulhu կեղծանվամբ հաքերն այն պայմաններում է բացահայտել Թուրքիայի ոստիկանության ուժերի մոտ պահվող տեղեկությունները, երբ ընդամենը երկու ամիս առաջ «Անծանոթ հանքերներ»-ի խումբը «ԻԼԻՊ-ի հետ Անկարայի կապերի» պատճառով կիբերային հարձակման թիրախ դարձրեց Թուրքիայի պետական կայքէջերը:

Հրապարակված տեղեկություններն ամփոփված են 2.8 GB ծավալով խտացված մի ֆայլի և 17.8 GB ծավալով չխտացված մի քանի ֆայլերի մեջ:

Cthulhu-ն հավակնել է, որ այս տեղեկություններն ստացել է մի ուրիշ հաքերից, ով վերջին երկու տարիների ընթացքում լիարժեք հասանելիություն է ունեցել Թուրքիայի պետական տարբեր բաժիններին:

«Անծանոթ հաքերներ»-ի խումբն անցած դեկտեմբերին մեկ շաբաթ տևողությամբ հարձակումներ իրականացրեց Թուրքիայի սերվերների դեմ և հայտարարեց, որ այդ հարձակումները շարունակելու է մինչև այնքան ժամանակ, երբ Անկարան չի հրաժարվել ԻԼԻՊ-ին պաշտպանելուց: Այդ կիբերային հարձակման ժամանակ խափանվեց Թուրքիայում գործող 400 հազար կայքէջերի աշխատանքը: