Զավթված տարածքներում հրդեհների կապակցությամբ բերման են ենթարկվել 16 պաղեստինցի երիտասարդներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i44125-Զավթված_տարածքներում_հրդեհների_կապակցությամբ_բերման_են_ենթարկվել_16_պաղեստինցի_երիտասարդներ
Սիոնիստական ռեժիմի ուժերը զավթված տարածքներում հրդեհ բռնկելու մեղադրանքով բերման են ենթարկել առնվազն 16 պաղեստինցի երիտասարդների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2016 04:07 Asia/Tehran
  • Զավթված տարածքներում հրդեհների կապակցությամբ բերման են ենթարկվել 16 պաղեստինցի երիտասարդներ

Սիոնիստական ռեժիմի ուժերը զավթված տարածքներում հրդեհ բռնկելու մեղադրանքով բերման են ենթարկել առնվազն 16 պաղեստինցի երիտասարդների:

Համաձայն «Փրես Թի Վի»-ի ուրբաթ օրը կատարած հաղորդման, Սիոնիստական ռեժիմը «Քուխաֆ Յաըղուբ» սիոնիստական ավանի մերձակայքում հրդեհ առաջացնելու մեղադրանքով Հայֆայում ձերբակալել են երեք պաղեստինցի աշխատավորների, Երուսաղեմի տարածքում ու նաև զավթված այլ տարածքներում՝ 11 պաղեստինցիների ու նաև մեկ այլ պաղեստինցու՝ զավթված արևմտյան ափում գտնվող Ռամոլլահի տարածքում:

 Պաղեստինի հարավում գտնվող Նեղաբ զավթված տարածքի Ռհաթ քաղաքում 24-ամյա մի երիտասարդ իր ֆեյսբուքյան էջում հրդեհ առաջացնելու կոչեր անելու մեղադրանքով նույնպես բերման է ենթարկվել:

Չորեքշաբթի առավոտյան Պաղեստինի զավթված տարածքների հյուսիսում ու կենտրոնում բռնկված ընդարձակ հրդեհը հասել է Թելավիվի մերձակայքին:

Հրդեհի հետևանքով Բեն Գորյոնի օդանավակայանն ու Հայֆայի նավահանգիստը փակվել են: