Համաս-ը պահանջել է պատասխանատվության ենթարկել Սիոնիստական ռեժիմին
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ Համաս-ը մի հաղորդագրությամբ ՄԱԿ-ից պահանջել է Պաղեստինի ժողովրդի նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների դեմ լուրջ քայլեր ձեռնարկել:
Համաձայն Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման, Համաս շարժման խոսնակ Ֆուզի Բարհումը երեքշաբթի օրը մի հաղորդագրությամբ պահանջել է պատասխանատվության ենթարկել Սիոնիստական ռեժիմին, պաշտպանել պաղեստինցիներին, հարգել Պաղեստինի ժողովրդի իրավունքը և հնարավորություն ստեղծել պաղեստինցի տարհանվածների իրենց երկիրը վերադառնալու համար:
Համաս շարժման խոսնակը միջազգային հասարակայնությանը կոչ է արել Սիոնիստական ռեժիմի զավթողականությանը վերջ տալու, այդ ռեժիմի ոճրագործությունները բացահայտելու և Պաղեստինի հարցը պաշտպանելու ուղղությամբ լուրջ քայլեր վերցնելով հաստատել Պաղեստինի ժողովրդի հետ իրական զորակցությունը:
«Յուրաքանչյուր օր, երբ Պաղեստինի ժողովուրդը կրում է Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների և զավթողականության տառապանքը, պիտի այդ ժողովրդի հետ միասնականության համաշխարհային օր հայտարարվի»,-ընդգծել է Բարհումը:
ՄԱԿ-ը 1947 թվականին Պաղեստինի մասնատման մասին բանաձևի հրապարակման տարելից՝ նոյեմբերի 29-ը, Պաղեստինի ժողովրդի հետ զորակցության համաշխարհային օր է հռչակել: