Էրդողանին զայրացրել է Միացյալ Նահանգների դիրքորոշումը Սիրիայի քրդերի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i4495-Էրդողանին_զայրացրել_է_Միացյալ_Նահանգների_դիրքորոշումը_Սիրիայի_քրդերի_նկատմամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ Միացյալ Նահանգներին մեղադրող հայտարարությունն է արել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2016 15:56 Asia/Tehran
  • Էրդողանին զայրացրել է Միացյալ Նահանգների դիրքորոշումը Սիրիայի քրդերի նկատմամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ Միացյալ Նահանգներին մեղադրող հայտարարությունն է արել:

Ինչպես հաղորդում է թուրքական CNN Turk-ը, հերթական հայտարարությունն առնչվում է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) և «Ժողովրդի պաշտպանության միավորումների» (YPG) վերաբերյալ ԱՄՆ պաշտոնական շրջանակների հայտարարություններին:

«Այս պահին ես դժվարանում եմ հասկանալ ԱՄՆ-ին, որը չի կարողանում ասել, որ PYD-ն և YPG-ն ահաբեկչական կառույցներ են և հայտնում է, որ շարունակելու է աջակցել YPG-ին: Նախորդ անգամ էլ եմ ասել՝ մենք ԱՄՆ-ի հետ ՆԱՏՕ-ում միասին չե՞նք: Քո ընկերը մե՞նք ենք, թե՞ YPG-ն կամ PYD-ն: Մենք ուզում ենք սա պարզել: Դուրս արի ու բացեիբաց հայտարարի՝ YPG-ն ու PYD-ն ընկերներս են, նրանց զենքով աջակցում եմ: Մենք էլ արդեն կիմանանք դրա մասին ու նկատի կունենաք, որ այս հարցում այսուհետ չպետք է քեզ հետ խոսենք»,- ասել է Էրդողանը՝ դիմելով Միացյալ Նահանգներին: Նա ընդգծել է, թե «ընկերո ւթյունը պետք է ընկերավարի անել»:

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպից մի քանի անգամ հնչել են հայտարարություններ այն մասին, որ Միացյալ Նահանգները Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) և «Ժողովրդի պաշտպանության միավորումները» (YPG) ահաբեկչական կառույցներ չի համարում: Այս հայտարարություններն անհանգստացրել են Անկարային: Թուրքիայում ԱՄՆ դեսպանն անգամ կանչվել է ԱԳՆ՝ պարզաբանումներ տալու:

orer.am

17/2/2016