ԻԻՀ ԱԳ նախարարությունը հակազդեց Անկարայի ահաբեկչական պայթյունին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i4522-ԻԻՀ_ԱԳ_նախարարությունը_հակազդեց_Անկարայի_ահաբեկչական_պայթյունին
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտեց Թուրքիայի մայրաքաղաք՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2016 03:56 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարությունը հակազդեց Անկարայի ահաբեկչական պայթյունին

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտեց Թուրքիայի մայրաքաղաք՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին չորեքշաբթի գիշեր դատապարտելով Անկարայում ահաբեկչական պայթյունի հեղինակների արարքն ասաց, որ Անկարայում որոտած ահաբեկչական պայթյունը կրկին անգամ բացահայտեց որպես համաշխարհային ընդհանուր սպառնալիք ահաբեկչության դեմ միավորված պայքարի անհրաժեշտությունը:

Չորեքշաբթի գիշեր Անկարայի կենտրոնում՝ բանակի միացյալ շտաբի շենքի մերձակայքում, ռմբադրված մի ինքնաշարժի պայթյունի հետևանքով սպանվեց առնվազն 28 և վիրավորվեց 61 մարդ:

Թրքական աղբյուրների հաղորդման համաձայն պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի բանակի ցամաքային ուժերի զինվորներին փոխադրող ավտոբուսի մոտ:

Թուրքիայի Արդարություն և զարգացում ղեկավարող կուսակցության խոսնակն այս պայթյունը ահաբեկչական ակտ անվանեց: Ի հետևումն այս պայթյունի Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն բեկանեց Բրյուսել կատարելիք իր ուղևորությունը, իսկ նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը չեղյալ հայտարարեց Բաքու նախատեսված այցը: