Անկարայում պայթյունից սպանվածներից 20-ը բարձրաստիճան զինվորականներ են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i4579-Անկարայում_պայթյունից_սպանվածներից_20_ը_բարձրաստիճան_զինվորականներ_են
Անկարայում անցած գիշեր տեղի ունեցած պայթյունից սպանվել են 20 բարձրաստիճան զինվորականներ եւ 8 քաղաքացիական անձինք: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական TRT Haber-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2016 12:23 Asia/Tehran
  • Անկարայում պայթյունից սպանվածներից 20-ը բարձրաստիճան զինվորականներ են

Անկարայում անցած գիշեր տեղի ունեցած պայթյունից սպանվել են 20 բարձրաստիճան զինվորականներ եւ 8 քաղաքացիական անձինք: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական TRT Haber-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նրա խոսքով` այսօր Թուրքիայում ձերբակալվել է 14 մարդ, որոնք կասկածվում են ահաբեկչական գործողությանը մասնակից լինելու մեջ:

Թուրք նախագահը հայտնել է, թե պարզվել է, որ մինչեւ պայթյունը ահաբեկիչը մի շարք շփումներ է ունեցել ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:

Փետրվարի 17-ին Անկարայում խորհրդարանի, զինված ուժերի գլխավոր շտաբի եւ զինծառայողների հանրակացարանի շենքերի մոտ տեղական ժամանակով ժամը 18:30-ին պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում սպանվել են 28 եւ վիրավորվել 31 անձինք:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ այսօր Դիարբեքիրում թուրքական զինուժի զինծառայողներ փոխադրող ավտոշարասյունն անցնելու ժամանակ տեղի ունեցած պայթյունից սպանվել են 7 զինվորականներ եւս:

orer.am/

18/2/2016