Էրդողանը խոստացել է վրեժխնդիր լինել Անկարայի ահաբեկչության կազմակերպիչներից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է վրեժ լուծել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներից, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 28 մարդ, ևս 61-ը վիրավորվել են, հաղորդում է BBC-ն։
Պայթյունը որոտացել էր Անկարայի կենտրոնական հատվածում՝ զինվորական հանրակացարանի մոտակայքում: Ոստիկաններին տեղափոխող ավտոմեքենային է բախվել մահապարտ ահաբեկիչների վարած մեքենան, որը գողացված է եղել: Զոհվել են նաեւ քաղաքացիական անձինք:
Հարձակման պատասխանատվությունն առայժմ որեւէ կազմակերպություն չի ստանձնել, սակայն Թուրքիայի անվտանգության ուժերը մեղադրում են եւ «Իսլամական պետությանը», եւ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը:
Էրդողանն Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը:
galatv.am
18/2/2016